Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, Արա Իգորի Գաբրիելյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Փոփոխել Արա Իգորի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 2-րդ փողոց 49/80 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 17122024-07-0153, ծածկագիր 07-003-0035-1008) գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.001875 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական կառուցապատման
2.Փոփոխել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17122024-07-0153 վկայականի 5-րդ կետի աղյուսակի 1-ին հերթական համարի տակ նշված 15․48 քմ մակերեսով տնտեսական շինության գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական սպասարկման օբյեկտ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: