Բյուրեղավանցի երիտասարդը՝ <<Գրան պրիի>> մրցանակակիր
Ապրիլի 9-ին Կոտայքի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ «Կոտայք-2014» երգարվեստի մարզային մրցույթ փառատոն: Մրցույթն անց է կացվում երկրորդ տարին, և ինչպես նշեց Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը «բռնել է ավանդույթ դառնալու ճանապարհը»: Բյուրեղավան համայնքը ներկայացնում էր երիտասարդ երգիչ Ռուբեն Իշխանյանը: Նրա կատարմամբ հնչեց Ֆրենկ Սինատրայի «Իմ ուղին» (My way) ստեղծագործությունը, որն արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի հիացմունքին և ամենաբարձր գնահատականին: Ռուբենը պարգևատրվեց Կոտայքի մարզպետի կողմից սահմանված «Գրան պրի» մրցանակով:
' />