ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 660 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Կառուցապատող «Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել հասարակական նպատակային նշանակության թեյարանի վերակառուցման, ուժեղացման և կցակառույց հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու, հյուրատանը կցակառույց հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու աշխատանքներ Կոտայքի մարզի համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Երևան-Սևան մայրուղու 30 (ծածկագիր՝ 07-051-0202-0018, վկայական 2415652) հասցեի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում :
Բողոքների և առաջարկությունների ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան ` ք. Բյուրեղավան , Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am, կայք.