ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի թատրոնը հունական և հռոմեական թատրոնների հետ աշխարհի հնագույններից մեկն է: 301 թվականից, քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում արգելվեց թատրոնը: Իսկ միջնադարում թատրոնը գործում էր կրկեսի, ազգային խաղերի և հոգևոր ճառերի տեսքով: Ֆեոդալական կարգերի ամրապնդման շրջանում, չնայած եկեղեցու հակազդեցությանը, ներկայացումներ էին տալիս անտիկ դրամատուրգիայի, հայ կատակերգակների ու ողբերգակների ստեղծագործություններից: Գոյություն ունեին թատրոնի հատուկ շինություններ (անտիկ ամֆիթատրոնների նման)` կանանց համար հատուկ վերին նստատեղերով: Այդ ներկայացումները տրվում էին պարբերաբար` մեծաքանակ հանդիսատես ներգրավելով: VI-VII դարերի հայ գիտնական-փիլիսոփաների աշխատություններում վկայություններ կան, որ թատրոնը Հայաստանի հասարակական կյանքում էական դեր էր խաղում: Ուշ միջնադարում թատրոնի ներկայացումները մեծ տարածում գտան Վասպուրականում, Անիի թագավորությունում: XII դարում թատրոնը ծնվում է նաև Կիլիկիայում, որտեղ տեղափոխվում է հայ ժողովրրդի մշակութային կյանքի կենտրոնը: Ժամանակակից Հայաստանում գործում են բազմաթիվ հայտնի թատրոններ, ինչպիսիք են Սունդուկյանի անվան թատրոնը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Կապլանյանի անվան դրամատիկական, պետական կամերային, Պատանի հանդիսատեսի, տիկնիկային, «Ագուլիս» և այլն:
|