Կառուցապատող Ավետիք Գառնիկի Ասոյանի կողմից նախատեսվում է կառուցել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 32/90/1 (ծածկագիր՝ 07-003-0020-0064, վկայական N01072020-07-0013) հասցեի հասարակական կառուցապատման հողամասում 2 (երկու) հարկանի հասարակական նպատակային նշանակության խանութ :
Բողոքների և առաջարկությունների ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան , Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: