ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կանանց միջազգային օրը տոն է, որի իմաստը տարբերվում է "կանանց երկրպագության օր"-ից մինչև "նրանց քաղաքացիական ու սոցիալական իրավունքների համար պայքարի օր": Կանանց երկրպագության օրը ծագել է դեռևս Հին Հռոմում: 19-րդ դարի կեսին որոշ հաջողություններ ձեռք բերվեցին ունեցվածքային և ռասայական խտրականության դեմ պայքարում, սակայն կանայք ամբողջ աշխարհում մնում էին զուրկ ձայնի իրավունքից, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից և ունեին սահմանափակ աշխատանքային իրավունք: 1857թ-ի փետրվարի 23-ին (նոր տոմարով` մարտի 8-ին) Նյու-Յորքի տեքստիլ արդյունաբերության և կարի գործարանի կին աշխատողները ցույցի ելան` պահանջելով կրճատել աշխատանքային օրվա տևողությունը, բարելավել աշխատանքի պայմանները և վարձատրվել տղամարդկանց հետ հավասար չափով: 1909թ-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարեց Կանանց միջազգային օր, որը սակայն 1910թ-ին կին-սոցիալիստների Միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկվեց տոնել մարտի 19-ին: 1912-1913թթ-ին այն տարբեր երկրներում տոնեցին տարբեր օրեր մարտի 7-19 ընկած հատվածում: Միայն սկսած 1914թ-ից այս տոնը նշվում է մարտի 8-ին միաժամանակ բոլոր երկրներում: ՀՀ օրենսդրությամբ ոչ աշխատանքային օր է:
|