ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետությունում
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ բնակավայրում հայերի ջարդերն ու սպանությունները կատարվում էին օրը ցերեկով բազմաթիվ անցորդներին ի տես: Ադրբեջանցի ջարդարարների իրականացրած այդ հանցագործությունների պիկը 1988թ. փետրվարի 27-29-ն էր: Նրանք ներխուժում էին բնակարանները (նախապես ունենալով այնտեղ բնակվող հայերի ցուցակը) և դաժանաբար սպանում: Արդյունքում ավելի քան 53 զոհվածներ, որոնց մի մասը` կենդանի այրվածներ, ինչպես նաև հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ և փախստականներ: Փետրվարի 28-ը պետականորեն հայտարարված է ադրբեջանցիների կողմից`հայերի նկատմամբ իրականացված ջարդերի զոհերի հիշատակի օր, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթվածների իրավունքների պաշտպանության օր:
|