1950թ-ին ուժի մեջ մտավ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության կոնվենցիան: Դրանից հետո ամեն տարի մարտի 23-ին ՄԱԿ-ի հովանու ներքո նշվում է Օդերևութաբանության միջազգային օրը: Տոնի նշանաբանն է` "Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում":
1961 թվականից Հայաստանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ է: Առաջին օդերևութաբանական դիտարկումները անց են կացվել 1843թ.-ին Գյումրիում:
Ներկայումս Հայաստանում գործում են 42 օդերևութաբանական, 3 մասնագիտացված և 7 հիդրոլոգիական կայաններ, 3 ագրո-օդերևութաբանական և 92 ջրաչափիչ դիտակայաններ, որոնց միջոցով իրականացվում են հողի, ջրի և օդի վիճակի դիտարկումներ: