ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության Միջազգային Խորհրդի առաջարկով և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր գագաթնաժովողի հաստատմամբ, 1983թ.-ից սկսած` ապրիլի 18-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հուշարձանների ու պատմական վայրերի միջազգային օր: Հայաստանը հարուստ է մշակութային և բնական հուշարձաններով: Պահպանվել են նույնիսկ նախաքրիստոնեական դարաշրջանի հուշարձաններ – ուրարտական Էրեբունու ավերակները, հին հայկական մայրաքաղաքներ` Արմավիրի և Արտաշատի, Գառնի հեթանոսական տաճարի ավերակները, և այլն: Հատկապես հարուստ է Հայաստանը քրիստոնեական հուշարձաններով – Նորավանք, Գեղարդ, Խոր Վիրապ, Գոշավանք, Սևանավանք, հին Զվարթնոց եկեղեցու ավերակները և այլն: Իսկ բնության կողմից կերտված հուշարձանների շարքում առանձնահատուկ են Սևանա լիճը, ջրվեժը Ջերմուկում, Խնձորեսկի ժայռերը, Արարատ լեռը և այլն:
|