Կառուցապատող Ալբերտ Արսենի Սմբատյանի և Էլեոնորա Արայիկի Առաքելյանի կողմից նախատեսվում է իրականացնել իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Ամառանոցային փողոց 65 (ծածկագիր՝ 07-003-0006-0002, վկայական N23062021-07-0131) հասցեի բնակելի կառուցապատման հողամասում 2 (երկու) հարկանի բնակելի տուն, շվաքարան, օժանդակ շինություն և լողավազան կառուցելու աշխատանքներ:
Բողոքների և առաջարկությունների ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.` 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: