ԱՄՆ Խաղաղության կորպուսին անհրաժեշտ է 8-10 հայ ընտանիք՝ 2025թ․ մարտի 16-ից մինչև մայիսի 23-ը ամերիկացի կամավոր հյուրընկալելու համար։ ԱՄՆ Խաղաղության կորպուսը պրեզիդենտ Քենեդու կողմից հիմնված կազմակերպություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ միջպետական համաձայնագրով գործում է նաև Հայաստանում։ Միացյալ Նահանգներից ժամանած տարբեր տարիքի (21-70) և տարբեր սեռի կամավորներն աշխատում են երկու ծրագրերում՝ Անգլերենի դասավանդում և Երիտասարդության զարգացում և մասնագիտական օգնություն են տրամադրում Հայաստանի բնակչությանը։ Նախքան Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում աշխատանքի անցնելը, կամավորները մասնակցում են 10-շաբաթյա նախապատրաստական դասընթացների՝ սովորելով հայոց լեզու և ստանալով այլ անհրաժեշտ հմտություններ։ Այդ ընթացքում նրանք ապրում են հայկական ընտանիքներում, որտեղ օգտագործում են իրենց հայոց լեզվի սովորած գիտելիքները, ծանոթանում են հայկական մշակույթին ու կենցաղին։ Կամավորներին հյուրընկալելու համար ընտանիքները փոխհատուցվում են օրական 7000 դրամ։ Այն ընտանանիքները, որոնք հետաքրքված են հյուրընկալել ԱՄՆ-ից եկած կամավորի, կարող են դիմել Բյուրեղավանի համայնքապտարան՝ ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, համապատասխան հայտերը լրացնելու համար։ Ավելին իմանալու համար անցնել հղումով՝ https://www.peacecorps.gov/armenia/stories/...