25.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-16:00-ը, ծառայություններ կմատուցվեն Բյուրեղավան համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` ...
Մանրամասն |
|
24.09.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ 50 ՇԵՆՔԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ Է ՀԵՏԵՎԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ
|
Այսօր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, համայնքապտարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսփյանի հետ հետևել են Մասնակցային բյուջետավորում 2025 թվականի ծրագրի շրջանակներում կառուցվող մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքների ընթացքին։Այցի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը ծանոթացել է կատարվող աշխատանքներին, շինարարների հետ քննարկել անելիքները։Երեխաների համար նախատեսված խաղահրարակն ավելի անվտանգ դարձնելու համար բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը՝ 10․000 վոլտ, դարձնում են ստորգետնյա։ Այս պահին կատարվում են այդ աշխատանքները։Դիտարկելով աշխատանքները Դանիել Դանիելյանը տեղում տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ...
Մանրամասն |
|
21.09.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի հայրենակիցներ,համայնքի սիրելի բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար ոչ միայն պատմական նշանակության օր է, այլև ազգային ինքնագիտակցության, արժանապատվության և կամքի հաղթանակի խորհրդանիշ։Անկախությունը մեզ պարտավորեցնում է լինել առավել համախմբված, նախաձեռնող և պատասխանատու՝ մեր պետության, մեր համայնքի և մեր երեխաների ապագայի համար։ Յուրաքանչյուրիս ներդրումը՝ լինի մեծ, թե փոքր, կարևոր է համայնքի զարգացման, առաջընթացի և հասարակության համերաշխության ամրապնդման գործում։Այս տոնական օրը խորին հարգանքով հիշում ենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությանը։Թող Անկախության ...
Մանրամասն |
|
20.09.25
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգարժա՛ն պարոն Բալասյան, Սրտանց միանում ենք բազմաթիվ բարեմաղթանքներին և շնորհավորում Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, անկոտրում կամք և նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր ու պատասխանատու գործունեության մեջ։Ձեր առաջնորդությամբ մեր համայնքը զարգանում է ունենում կայուն առաջընթաց, իսկ Ձեր նվիրումն ու մարդկային վերաբերմունքը դառնում են լավ օրինակ բոլորիս համար։ Մենք խորապես գնահատում ենք Ձեր անմնացորդ սերը համայնքի նկատմամբ։Թող մշտապես հաղթանակներն ուղեկցեն Ձեզ, արդյունավետ նախաձեռնությունները լինեն շարունակական։Կրկին շնորհավորում ենք մաղթում բարեկեցություն Ձեզ և Ձեր ընտանիքին, և թող, որ Ձեր սկսած յուրաքանչյուր գործ փառավոր ավարտ ունենա: Հարգանքով` Բյուրեղավանի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
18.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի կունենա «ԿՈՒՊՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ երկրորդային հումքային նյութերից պղնձի ձուլման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ...
Մանրամասն |
|
16.09.25
«ՄԵՐ ԵՐԳԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ» ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ
|
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են հայկական ավանդական երգերի բաց դասեր։ Նախաձեռնության նպատակն է տարածել մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Վերջերս նախագծի կազմակերպիչները Բյուրեղավանի քաղաքային պուրակում՝ «Ծիլք» ավանդական երգի-պարի խմբի հետ համատեղ (գեղարվեստական ղեկավար՝ Միքայել Խաչատրյան) իրականացրեցին հերթական բաց դասը։ Ավանդական երգերի բաց դասը նվիրված էր Հայոց երգի հայրիկին` այս տարի նշվում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը։ Մեր համայնքի երեխաները «Ծիլք»-ի սաների հետ, ծանոթացան ու սովորեցին Հայրիկ Մուրադյանի շնորհիվ մեզ հասած երգի նմուշներին։
|
|
16.09.25
ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Սիրով ցանկանում ենք տեղեկացնել Կոտայքի մարզում «Gamechangers։ Earth Mode» 5 ամսյա ԱՆՎՃԱՐ կրթական ծրագրի իրականացման մասին։Ծրագիրը նախատեսված է Հայաստանի որոշ մարզերի երիտասարդների համար՝ Կոտայքի մարզում այն ընդգրկում է Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Արզնի և Նոր Հաճըն համայնքները, այդ իսկ պատճառով սիրով դիմում ենք Ձեզ։ Ծրագիրը նախատեսված է հատկապես տվյալ համայնքներում բնակվող 12-24 տարեկան երիտասարդների համար (սակայն չի բացառվում նաև մարզի այլ բնակավայրերի և համայնքների երիտասարդների մասնակցությունը)։«Gamechangers։ Earth Mode»-ը ներառում է երկու զուգահեռ ուսուցման խումբ (մասնակիցները կարող են ընտրել իրենց նախընտրած ուղղությունը)՝ խաղերի ստեղծում և մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, ...
Մանրամասն |
|
15.09.25
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը համագործակցում է տարբեր բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ և առանձնահատուկ կարևորություն տալիս հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին։ Համայնքապետարանի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող Աննա Սահրատյանը և «ԱՍՏՂԻԿ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը համատեղ իրականացրեցին հերթական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շահառուներն էին Բյուրեղավան համայնքի սոցիալապես անապահով և Արցախից բռնի տեղահանված անձիք, ովքեր համապատասխան գործիքներ չունենալու պատճառով մնացել էին առանց աշխատանք։ Ըստ ծրագրի այս անգամ ընտրվել էին կար ու ձևի մասնագետները։ Յուրաքանչյուր մասնագետ ստացավ մեկ կարի մեքենա և երկու թոփ չթից կտոր։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |