Հայտարարությունների քանակը`
774
|
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի հերթական թիվ 09 նիստը:
Օրակարգում՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 03-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2․Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական անհամաձայնություն տրամադրելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2003 թվականի հունիսի 28-ի թիվ 8/2 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 7/09» բաժինը:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1.Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության Երաժշտության դաստիարակ։ 1.1. Թափուր պաշտոնի դրույքաչափը` 130000 ՀՀ դրամ (1 դրույք)։ 1.2. Մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ին, ժամը 11:00-ին, Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ ք. Բյուրեղավան, Երիտասարդական փողոց 23/57): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 24: 1.3. Որակավորման պահանջները`հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց).
2. Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ։ 2.1. Թափուր պաշտոնի դրույքաչափը` 97500 ՀՀ դրամ (0,75 դրույք)։ 2.2. Մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ին, ժամը 12:00-ին, Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ ք. Բյուրեղավան, Երիտասարդական փողոց 23/57): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 24: 2.3. Որակավորման պահանջները`հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ։
3. Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հոգեբան։ 3.1. Թափուր պաշտոնի դրույքաչափը` 65000 ՀՀ դրամ (0,5 դրույք)։ 3.2. Մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ին, ժամը 13:00-ին, Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ ք. Բյուրեղավան, Երիտասարդական փողոց 23/57): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 24: 3.3. Որակավորման պահանջները` հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում` 1) դիմում (Ձև 1). 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ). 3) անձը հաստատող փաստաթուղթ. 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում). 5) ինքնակենսագրություն (Ձև 4). 6) մեկ լուսանկար` 3x4 չափի. 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ. 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական. 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը` 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը. 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հավելված Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 451-Ա որոշման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1. Թափուր պաշտոնի անվանումը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-6)
Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. - կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. - բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի գլխավոր հատակագծի, օգտագործման սխեմաների, գոտիավորման և այլ փաստաթղթերի նախագծերի կազմման աշխատանքներին․ - մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառմանը և համայնքի հողային հաշվեկշռի կազմմանը․ - մասնակցում է համայնքի քաղաքաշինական կանոնադրության և դրանում կատարվող փոփոխությունների նախագծերի պատրաստմանը, -մասնակցում է կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության (քանդման), ավարտված շինարարության շահագործման թույլտվությունների նախագծերի պատրաստմանը․ - մասնակցում է շենքերի ու շինությունների նպատակային oգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ uահմանված կարգով վերահuկողության իրականացմանը․ -մասնակցում է համայնքի տարածքում ընդերքօգտագործման և հողագրունտի հանույթի իրականացման հետ կապված՝ համայնքին վերապահված գործառույթների իրականացմանը․ -բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը, իրականացնում է դրանց նորոգման և բարեկարգման աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը և տալիս է համապատասխան եզրակացություններ, իր լիազորությունների սահմաններում համագործակցում է համատիրության և բնակչության սպասարկման ոլորտի մյուս կազմակերպությունների (էլ. ցանց, ջրմուղ-կոյուղի, գազի ծառայություն, վերելակային ծառայություն և այլն) հետ․ -մասնակցում է համայնքային գերեզմանատների շահագործման և դրանց պահպանման աշխատանքներին. -իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները. - ճարտարապետության, քաղաքաշինության և (կամ) հողաշինության մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն․ -համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության առաջատար պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», Հողային օրենսգրքի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. -անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. -համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. -առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
2. Թափուր պաշտոնի անվանումը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-7)
Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. - կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. - իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին. - անհրաժեշտության դեպքում, աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին. - անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. - իրականացնում է քաղաքացիների դիմում - բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին. - Բյուրեղավան համայնքի ղեկավարի (այսուհետ՝ համայնքի ղեկավար) լիազորությամբ ներկայացնում է Բյուրեղավան համայնքի (այսուհետ՝ համայնք) շահերը դատարանում, պետական մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ փոխհարաբերություններում. - նախապատրաստում և դատարան է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքի և գույքային իրավունքների պաշտպանության, բյուջե մուտքագրվող գումարների բռնագանձման վերաբերյալ հայցադիմումները. - մասնակցում է համայնքի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի նախապատրաստմանը և դրանց վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում համայնքի ղեկավարին. - ճշտում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, համապատասխան եզրակացություն ներկայացնում համայնքի ղեկավարին. - ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը. - իրականացնում է ՀԿՏՀ ծրագրում (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության գրանցում. - աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին. - իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները. -համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների, Քաղաքացիական, Աշխատանքային, Ընտանեկան և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. - անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. - համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. - առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
3. Թափուր պաշտոնի անվանումը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-2)
Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. - կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. - մասնակցում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին. - մասնակցում է գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքներին. - մասնակցում է բյուջետային գործընթացին և միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման աշխատանքներին. - մասնակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվառման աշխատանքներին. - մասնակցում է համայնքում ծանուցագրերի տրամադրման, տեղական հարկերի գանձման աշխատանքներին. - մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող վարձակալությամբ տրամադրված հողերի, համայնքի սեփականություն համարվող վարձակալությամբ տրամադրված գույքի հաշվառմանը, ապահովում է վարձակալական վճարների գանձումը. - աջակցում է համայնքի տեղական տուրքերի և վճարների գանձման աշխատանքներին․ - իրականացնում է համայնքի բյուջեով նախատեսված եկամուտների գանձման աշխատանքներ. - մասնակցում է առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների հաշվառման աշխատանքներին, նախապատրաստում գործունեության կազմակերպման թույլտությունների որոշման նախագծերը․ -իրականացնում է ՀԿՏՀ ծրագրում (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության գրանցում. -իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները. -առնվազն միջնակարգ կրթություն. -Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. -անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. - համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 24:
Մրցույթներն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթները կկայանան 2025 թվականի հոկտեմբերի 09-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի Մշակույթի տան շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց):
Նշված թափուր պաշտոնների համար փաստաթղթերի ներկայացման վայրը՝ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.՝ 0222 63236) կամ Կոտայքի մարզպետի աշխատակազի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն վարչական շենք, հեռախոս.՝ 0223 23413), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք մրցույթին մասնակելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ -գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով)՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս. -տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները. - հայտարարությունների ձևեր՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս. -արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք. -մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի. - անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) պատճենը:
Փաստաթղթերը ներկայացվում են անձամբ: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
27/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա «Զեփյուռ-երեք» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող Ջրաբեր գյուղում գտնվող լիթոիդային պեմզայի հանքավայրի Հարավ-Արևմտյան տեղամասում իրականացվող օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի ընդլայնման և երկարացման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը՝ 9:00-16:00: Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու արտահերթ թիվ 08 նիստը:
Օրակարգում՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին։
5. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի «Արև» մանկապարտեզի շենքի անհրաժեշտ վերանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 8» բաժինը:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի կունենա «ԿՈՒՊՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ երկրորդային հումքային նյութերից պղնձի ձուլման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 18-ը, ժամը՝ 16։00: Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մերի Կարապետյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N92-Ն որոշման կիրարկումն ապահովելու վերաբերյալ տեղեկատվություն:
Մանրամասները ստորև՝
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի հունիսի 25-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական թիվ 07 նիստը:
Օրակարգում՝
1.Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն (կամ անհամաձայնություն) տրամադրելու մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 6/07» բաժինը:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մերի Կարապետյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք) տեղի կունենա «ՊԵՐԵՎՈԶՉԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացրած՝ Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող հողամասի տարածքում Նուռնուսի բազալտների հանքավայրում արդյունահանման թույլտվություն ստանալու համար հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի հուլիսի 11-ը, ժամը՝ 9:00-18:00:
Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՒՌՆՈՒՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մերի Կարապետյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նուռնուս գյուղի հարգելի՛ բնակիչներ,
Նուռնուս գյուղի բնակիչներին տեղում բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով սույն թվականի հունիսի 4-ին ժամը 10:00-ից գյուղի բուժակ-մանկաբարձական կետում աշխատելու է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» բժշկական խումբը ընտանեկան բժշկի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, սրատաբանի, անոթային վիրաբույժի, էնդոկրինոլոգի ներգրավվմամբ: Ըստ բժշկական ցուցումների կատարվելու են սոնոգրաֆիկ հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, գլյուկոմետրիա (թեստային եղանակով), իսկ մասնագետի որոշմամբ առավել խորը պլանային հետազոտությունների կարիք ունեցող քաղաքացիները կուղղորդվեն պոլիկլինիկա:
Հարգանքով՝ պոլիկլինիկայի տնօրինություն
|
| | |
|
|
|
ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մերի Կարապետյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
26/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով ներդրվել է պետական աջակցության ծրագիր: Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագրի մանրամասները ներկայացված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության էջում՝ https://mineconomy.am/page/1948:
Կարկտապաշտպան համակարգի ներդրումն իրականացվում է մեկ կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը), որը կարող է իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ ենթակապալառուների։ Կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի չափը փոփոխության ենթակա չէ: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, վարկային պայմանների մանրամասներին, ինչպես նաև կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի ցանկին կարող են ցանոթանալ կցված տեղեկատվությամբ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի մայիսի 15-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական թիվ 06 նիստը:
Օրակարգում՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին:
3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող 0․04342 և 0․02850 հեկտար մակերեսներով հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 6/06» բաժինը:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1.Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության Երաժշտության դաստիարակ։ 1.1. Թափուր պաշտոնի դրույքաչափը` 130000 ՀՀ դրամ (1 դրույք)։ 1.2. Մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը՝ 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը 11:00-ին, Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ ք. Բյուրեղավան, Երիտասարդական փողոց 23/57): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի մայիսի 16: 1.3. Որակավորման պահանջները`հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց).
2. Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ։ 2.1. Թափուր պաշտոնի դրույքաչափը` 97500 ՀՀ դրամ (0,75 դրույք)։ 2.2. Մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը՝ 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ ք. Բյուրեղավան, Երիտասարդական փողոց 23/57): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի մայիսի 16: 2.3. Որակավորման պահանջները`հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ։
3. Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հոգեբան։ 3.1. Թափուր պաշտոնի դրույքաչափը` 65000 ՀՀ դրամ (0,5 դրույք)։ 3.2. Մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը՝ 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը 13:00-ին, Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ ք. Բյուրեղավան, Երիտասարդական փողոց 23/57): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի մայիսի 16: 3.3. Որակավորման պահանջները` հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում` 1) դիմում (Ձև 1). 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ). 3) անձը հաստատող փաստաթուղթ. 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում). 5) ինքնակենսագրություն (Ձև 4). 6) մեկ լուսանկար` 3x4 չափի. 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ. 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական. 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը` 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը․ 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մերի Կարապետյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2025 թվականի մայիսի 16-ին, ժամը 16։00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, Մշակույթի տան փոքր դահլիճում տեղի կունենա «ԿՈՒՊՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ երկրորդային հումքային նյութերից պղնձի ձուլման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի մայիսի 16-ը, ժամը՝ 16։00:
Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am:
Նկարագիրը կից նյութում՝
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Ավուշյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի ապրիլի 10-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական թիվ 05 նիստը:
Օրակարգում՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 87-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների քննարկման մասին։
4.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 6/05» բաժինը:
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|