ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ
ՄԱՐԶ
ԿՈՏԱՅՔ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացված hամայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվել են դադարած և այդ նույն օրը միավորված Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնել են իրենց լիազորությունները: Այսպիսով ձևավորվել է խոշորացված Բյուրեղավան համայնքն իր բնակավայրերով՝ Բյուրեղավան քաղաք, Նուռնուս և Ջրաբեր գյուղեր: Որպես բնակավայր Բյուրեղավանը գոյություն է ունեցել 1945 թվականից: Այն անվանակոչվել է 1974 թվականին, նախկինում կոչվել է Արզնի բանավան։ Բյուրեղավանը քաղաքի կարգավիճակ ստացել է 1994 թվականին: Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն:Այստեղ կառուցվել են միութենական և հանրապետական նշանակության գործարաններ և բազաներ: Այժմ այդ արտադրությունները չեն գործում, կամ գործում են իրենց հզորությունների շատ չնչին ծավալով:
Նուռնուս գյուղը հիմնադրվել է մ.թ. 5-6-րդ դարերում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն անվանումն առ այսօր չի փոխվել: Գյուղում բնակվել են 7 տոհմեր և յուրաքանչյուրն ունեցել է իր եկեղեցին, որոնց փլատակները պահպանվել են առ այսօր: Հետագայում այդ տոհմերը միավորվել և դարձել են մեկ ընդհանուր համայնք`միասին ունենալով 365 ծուխ: «Նուռնուս» անվանումը կապվում է նռան հետ: Ինչպես գիտենք, նուռն ունի 7 նիստ և 365 հատիկ: Գյուղում այժմ բնակվողների մեծ մասը վերաբնակվել են Ախտայի շրջանի Ալափարս գյուղից`բացառությամբ 4-5 ընտանիքների, որոնք 30-ականներին եկել են Արևմտյան Հայաստանից: Գյուղի նախկին տեղում պահպանվել են քանդված եկեղեցիների փլատակները: Զանգվի ձորում պահպանվել են խաչքարերը և գերեզմանատունն ամբողջությամբ, որոնք hանդիսանում են զբոսաշրջությանը հետաքրքրող հուշարձաններ: Այդ տարածքները հիմա գտնվում են հուշարձանների պահպանության գոտում:
Ջրաբեր գյուղը նախկինում եղել է հին հայկական բնակավայր, 18-րդ դարի վերջին գյուղը կոչվել է Նիկոլա-կա, որը եղել է աքսորավայր՝ մինչև 1916թ. բնակվել են մալականներ: Նրանց հեռանալուց հետո տարբեր շրջաներից բնակվելու են եկել գյուղ: 1924թ.-ին գյուղը կոչվել է Նովի Նիկոլա-կա: 1948թ-ին գյուղն իր ուժերով կառուցել է պոմպակայան, խողովակաշարով ջուր է հասցվել գյուղ, որի պատճառով գյուղը վերանվանվել է Ջրաբեր:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Բյուրեղավան քաղաքը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունի 11039 բնակիչ: Գտնվում է Հրազդան գետի կիրճի ձախ ափին: Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան համայնքից 35 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ:Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1380մ. բարձրության վրա: Քաղաքի վարչական տարածքը կազմում է 382,95 հա, գյուղատնտեսական նշանակության հողերը` 6,16 հա, բնակավայրերը զբաղեցնում են 228,45 հա, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտները` 111,42 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները` 9,94 հա, հատուկ պահպանվող տարածքները`5,52 հա, ջրային հողերը` 1,46 հա, պետական սեփականություն հանդիսացող հողերը` 9,53 հա: Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում` «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ: Օդը մաքուր է, իսկ ջուրը Նուռնուսի սառնորակ աղբյուրերից է գալիս: Կլիման մեղմ է. ամառը` զով, իսկ ձմեռը` ոչ ցրտաշունչ: Քաղաքից երևում են Արարատ, Արագած, Հատիս և Արա լեռները: Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից` Նուռնուս բնակավայրին: Քաղաքում աչք են շոյում գիշերային լուսավորությունը, բարեկարգ, մաքուր փողոցները:Քաղաքն ունի իրեն հատուկ կոլորիտ, աստիճանաբար ձևավորվող ճարտարապետական ընդհանուր դիմագիծ:Քաղաքի սկզբնամասում այցելողներին երևում է քաղաքի հուշահամալիրը, որը դարձել է ուխտատեղի երախտապարտ բյուրեղավանցիների համար: Քաղաքի արևելյան հատվածում բարձունքի վրա կա փոքր եկեղեցի, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան:Քաղաքի կենտրոնում կառուցվում է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որտեղ կկատարվեն ավանդական ծիսակարգեր: Հիմնովին վերանորոգվել է Մշակույթի տունը, հիմնվել է հանգստի գոտի: Կան էլի շատ ծրագրեր, որոնց իրագործման համար, բնականաբար, անհրաժեշտ է ժամանակ:Բյուրեղավան քաղաքն այսօր իսկապես բյուրեղի է նման՝ իր աշխարհագրական գրավիչ դիրքով, ներդրումային քաղաքականությամբ, հյուընկալ բնակչությամբ:
Նուռնուս Գյուղը գտնվում է նախալեռնային գոտում, մարզկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1440 մ բարձրության վրա, Հրազդան գետի ձախ ափին: Տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը +33 աստիճան է, ամենացածրը դիտվել է -15-20 աստիճան:Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Բնակչության թիվը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 739 մարդ, 156 ընտանիք:Գյուղի զբաղեցրած տարածքը 1457,01 հա է, որից` 304 հա արոտներ են, 256 հա՝ վարելահող, 304 հա՝ անտառ, 9 հա՝ այգիներ:2005 թվականին համայնքի այգեգործական տարածքում բարերարների աջակցությամբ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցվել է «Սուրբ Հարություն» եկեղեցին:Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բժշկական ամբուլատորիա և ջրամատակարարման սեփական համակարգ:Գյուղի վարչական տարածքում արտադրամասեր և ձեռնարկություններ չկան:
Ջրաբեր գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 12 կմ, մայրաքաղաքից 25 կմ հեռավորության վրա, կիսալեռնային գոտում, ծովի մակերևույթից 1700-1800մ. բարձրության վրա: Ջրաբերի վարչական տարածքը կազմում է 612,87 հա, որից գյուղատնտեսական՝ 468,47 հա, վարելահող՝ 128,84 հա: Բնակավայրը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունի 93 ընտանիք՝ 451 բնակչով: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց՝ 40 աշակերտով: Գործում է նաև բժշկական ամբուլատորիա:2006թ.-ին բարերարի կողմից կառուցվել է «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, այգեգործությունն ու դաշտավարությունն է։
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
300 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-10-20Co
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
30+40Co
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Բյուրեղավան
1.2) Նուռնուս
1.3) Ջրաբեր
0 կմ4.5 կմ17 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Աբովյանի շրջան
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
20 կմ
3.2) մարզկենտրոնից (կմ)
35 կմ
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
40 կմ
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
7 կմ
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3կմ
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
1380 մ
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
24,5283 քառ. կմ
2452,83 հա
6․Սահմանակից համայնքների անվանումները
Արզնի, Նոր Հաճն,Նոր գեղի, Արգել, Աբովյան
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
byureghavan.kotayq@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
byureghavan-kotayk.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
(0222) 63212
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
(0222) 65203
11․Համայնքի հեռախոսային կոդը
0222
12.Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
2214
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
ոչ
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակիառկայությունը (այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2023թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
12836
առ 01/01/2024
2. Գրանցված ծնունդների քանակը
107
2. Մահացության դեպքերի քանակը
94
3. Ամուսնությունների քանակը
-
4. Ամուսնալուծությունների քանակը
5. Տնային տնտեսությունների թիվը
2915
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
504
7. Կենսաթոշակառուների քանակը
1701
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
511
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
1
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5. Հանրակրթական դպրոցների քանակը
4
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
135480 մ2
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
63
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
350
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
2452,83
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
1302,49
3.Բնակավայրերի ընդհանուր տարածքը (հա)
517,0
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
537
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
956
7. Խոզերի գլխաքանակը
580
8. Գյուղատնտեսական տեխնիկա
2
8.1 տրակտորներ (քանակը)
8.2 կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
247
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
65
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
28
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 Անիվավոր տրակտորների քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
4,6
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ) , 2023թ․
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենը եկամուտներ
495375.1
489109.9
2. Հարկային եկամուտներ, ընդամենը այդ թվում`
64607,6
66837,5
2.1 հողի հարկ
18353,5
19669,9
2.2 գույքահարկ
46254,1
47167,6
3. Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը
363403,7
352157,3
3.1 դոտացիա
299582,1
3.2 սուբվենցիա
63821,6
53157,3
4.Մուտքեր հողի օտարումից
275000,0
259878,1
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
349091,5
315231,8
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
470768,7
255260,0
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
39
19
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
84083.4
3. Ավագանու անդամների թվաքանակը
15
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Բյուրեղավան բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության շենքիկառուցում
Համայնք - պետության համագործակցության արդյունքում
Բյուրեղավան բնակավայրի նոր մարզադպրոցի կառուցում
Բյուրեղավան բնակավայրի մարզադաշտի ենթակառուցվածքների հիմնանորոգում
Պետության աջակցությամբ
Բյուրեղավան բնակավայրի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
Ոռոգման համակարգի արդիականացում
Համայնք -պետության համագործակցության արդյունքում
Բյուրեղավան բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում և արդիականացում
Ջրաբեր բնակավայրի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացում
Համայնքի բնակավայրերում խաղահրապարակների կառուցում, հիմնանորոգում
համագործակցության արդյունքում
Համայնքային կենտրոնների շենքերի վերանորոգում և ընդլայնում
Համաձայն տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացված համայնքի ղեկավարի և ավագանիների անդամների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը՝ 2017թվականի նոյեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվել են դադարած և այդ նույն օրը միավորված Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնել են իրենց լիազորությունները:
Այսպիսով ձևավորվել է խոշորացված Բյուրեղավան համայնքը իր բնակավայրերով՝ Բյուրեղավան քաղաք, Նուռնուս և Ջրաբեր գյուղեր:
Բյուրեղավան քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում: Քաղաքն ունի ավելի քան 10.700 բնակիչ, գտնվում է Երևանից 20կմ հեռավորության վրա, Հրազդան գետի կիրճի ձախ ափին: Քաղաքի վարչական տարածքը կազմում է 372. 48 հա, գյուղատնտեսական նշանակության հողերը`6.16 հա, բնակավայրերը զբաղեցնում են 228. 45 հա, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտները` 111.42 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները` 9.94 հա, հատուկ պահպանվող տարածքները` 5.52 հա, ջրային հողերը` 1.46 հա, պետական սեփականություն հանդիսացող հողերը` 9.53 հա: Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում` «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ: Օդը մաքուր է, իսկ ջուրը Նուռնուսի սառնորակ աղբյուրներից է գալիս: Կլիման մեղմ է. ամառը` զով, իսկ ձմեռը` ոչ ցրտաշունչ: Քաղաքից երևում են Արարատ, Արագած, Հատիս և Արա լեռները: Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից` Նուռնուս բնակավայրին: Որպես բնակավայր Բյուրեղավանը գոյություն է ունեցել 1945 թվականից:
Բնակավայրը Բյուրեղավան է անվանակոչվել 1974 թվականին. նախկինում կոչվել է Արզնի բանավան։ Բյուրեղավանը քաղաքի կարգավիճակ ստացել է 1994 թվականին:
Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն: Այստեղ կառուցվել են միութենական և հանրապետական նշանակության գործարաններ և բազաներ: Այժմ այդ արտադրությունները չեն գործում, կամ գործում են իրենց հզորությունների շատ չնչին ծավալով: Բնակավայրում կայուն զարգանում են առևտրի և սպասարկման փոքր և միջին ձևերը:
Բյուրեղավանում վերջին տարիներին վերականգնվել են հանգստի և կանաչ գոտիները, փոքրիկ բյուրեղավանցիների համար կառուցվել են մանկական խաղահրապարակներ, տեղադրվել կառուսելներ:
Աչք են շոյում գիշերային լուսավորությունը, բարեկարգ, մաքուր փողոցները: Քաղաքն ունի իրեն հատուկ կոլորիտ, աստիճանաբար ձևավորվող ճարտարապետական ընդհանուր դիմագիծ: Քաղաքի սկզբնամասում, այցելողներին երևում է քաղաքի հուշահամալիրը, որը դարձել է ուխտատեղի երախտապարտ բյուրեղավանցիների համար: Քաղաքի արևելյան հատվածում բարձունքի վրա կա փոքր եկեղեցի, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Կենտրոնական` Զորավար Անդրանիկի փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվում են առևտրի և սպասարկման կենտրոններ: Քաղաքի կենտրոնում կառուցվում է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որտեղ կկատարվեն ավանդական ծիսակարգեր: Հիմնովին վերանորոգվում է Մշակույթի տունը, հիմնվում է հանգստի գոտի: Կան էլի շատ ծրագրեր, որոնց իրագործման համար, բնականաբար, անհրաժեշտ է ժամանակ: Բյուրեղավան քաղաքն այսօր իսկապես բյուրեղի է նման՝ իր աշխարհագրական գրավիչ դիրքով, ներդրումային քաղաքականությամբ, հյուընկալ բնակչությամբ:
Բյուրեղավանում գործում է հանրակրթական երկու դպրոց` «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը: 2013 թվականի հունիսի 1-ին 120 երեխայի առջև իր հյուրընկալ դռները բացեց հիմնանորոգված Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը, որն իր շքեղությամբ ու հարմարավետությամբ չի զիջում նույնիսկ մայրաքաղաքում գործող մանկապարտեզներին: 2012 թվականի դեկտեմբերից 90-100 երեխա հաճախում է ավագ դպրոցում գործող նորակառույց, ժամանակակից չափանիշներին համապատասխան նախակրթարան: «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում սովորողները ստանում են միջնակարգ կրթության, նախնական մասնագիտական կրթություն: Բյուրեղավանում գործում է «Բյուրեղավանի երեխաներ խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը: Հաստատության գործունեության նպատակը 6-18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների խնամքի, դաստիարակության, ուսուցման, բժշկական օգնության անվճար կազմակերպումն է: «Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը հաճախակի կազմակերպում է մարզական-մասսայական միջոցառումներ, ցուցադրական ելույթներ, ակտիվորեն մասնակցում է բոլոր միջոցառումներին: Տարբեր սպորտաձևերի գծով դպրոցն ունի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ, ՀՀ բազմակի չեմպիոններ, միջազգային և հանրապետական մրցաշարերի հաղթողներ, մրցանակակիրներ: «Բյուրեղավանի արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ն իր արձանագրած հաջողությություններով հայտնի է հանրապետությունում: Դպրոցում գործում են տարբեր երաժշտական գործիքների խմբեր, կերպարվեստի և պարի խմբակներ: Բյուրեղավանն ունի քաղաքային գրադարան, որի գրքային ֆոնդը 29.400 կտոր է: Գրադարանից օգտվում են ավելի քան 600 ընթերցողներ: «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն սպասարկում է ինչպես Բյուրեղավանի, այնպես էլ Նուռնուսի և Արզնի համայնքի բնակչությանը: Աշխատում են բժիշկներ տարբեր մասնագիտությունների գծով` քիթ-կոկորդ, էնդոկրինոլոգ, սրտաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ, նյարդաբան, ատամնաբույժ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկներ: Կա սոնոգրաֆիկ ճառագայթային ախտորոշման ծառայություն, կլինիկական և բիոքիմիական լաբորատորիա, ֆիզիոթերապևտիկ կաբինետ, «շտապ օգնության» ծառայություն: Համայնքի բնակիչները սպասարկվում են հարմարավետ փոստային բաժանմունքում: Նորացված մալուխային համակարգը, ժամանակակից ծրագրերին համապատասխանող համակարգիչները հնարավորություն են տալիս ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել ազգաբնակչությանը:
Նուռնուս գյուղը հիմնադրվել է մ.թ 5-6-րդ դարերում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն անվանումն առ այսօր չի փոխվել: Գյուղում բնակվել են 7 տոհմեր և յուրաքանչյուրն ունեցել է իր եկեղեցին, որոնց փլատակները պահպանվել են առ այսօր: Հետագայում այդ տոհմերը միավորվել և դարձել են մեկ ընդհանուր համայնք` միասին ունենալով 365 ծուխ : «Նուռնուս» անվանումը կապվում է նռան հետ: Ինչպես գիտենք նուռն ունի 7 նիստ և 365 հատիկ: Գյուղի նախկին տեղում պահպանվել են քանդված եկեղեցիների փլատակները: Զանգվի ձորում պահպանվել են խաչքարերը և գերեզմանատունն ամբողջությամբ, որոնք hանդիսանում են զբոսաշրջությանը հետաքրքրող հուշարձաններ: Այդ տարածքները հիմա գտնվում են հուշարձանների պահպանության գոտում :2005 թվականին համայնքի այգեգործական տարածքում բարերարների աջակցությամբ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցվել է «Սուրբ Հարություն» եկեղեցին: Գյուղը գտնվում է նախալեռնային գոտում, մարզկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1440 մ բարձրության վրա, Հրազդան գետի ձախ ափին: Տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը +33 աստիճան է, ամենացածրը դիտվել է -15-20 աստիճան: Գյուղում այժմ բնակվողների մեծ մասը վերաբնակվել են Ախտայի շրջանի Ալափարս գյուղից` բացառությամբ 4-5 ընտանիքների, որոնք 30-ականներին եկել են Արևմտյան Հայաստանից : Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Բնակչության թիվը փաստացի կազմում է 670 մարդ , 156 ընտանիք: Գյուղի զբաղեցրած տարածքը 1457,01 հա է, որից` 304 հա արոտներ են, 256 հա՝ վարելահող, 304 հա՝ անտառ, 9 հա՝ այգիներ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բժշկական ամբուլատորիա և ջրամատակարարման սեփական համակարգ: Գյուղի վարչական տարածքում արտադրամասեր և ձեռնարկոթյուններ չկան:
Ջրաբեր գյուղը նախկինում եղել է հին հայկական բնակավայր, գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 12կմ, մայրաքաղաքից 25կմ հեռավորության վրա, կիսալեռնային գոտում, ծովի մակերևույթից 1700-1800մ. բարձրության վրա: 18-րդ դարի վերջին գյուղը կոչվել է Նիկոլա-կա, որը եղել է աքսորավայր՝ մինչև 1916թ. բնակվել են մալականներ : Նրանց հեռանալուց հետո տարբեր շրջաններից բնակվելու են եկել գյուղ: 1924թ-ին գյուղը կոչվել է Նովի Նիկոլա-կա: 1948թ.-ին գյուղն իր ուժերով կառուցել է պոմպակայան, խողովակաշարով ջուր է հասցվել գյուղ, որի պատճառով գյուղը վերանվանվել է Ջրաբեր: Ջրաբերի վարչական տարածքը կազմում է 612.87 հա, որից գյուղատնտեսական ՝ 468.47 հա, վարելահող՝ 128.84հա: 2018թ.-ի տվյալներով բնակավայրն ունի 93 ընտանիք՝ 514 բնակչով: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց՝ 40 աշակերտով: Գործում է նաև բժշկական ամբուլատորիա: 2006թ.-ին բարերարի կողմից կառուցվել է «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, այգեգործությունն և դաշտավարությունն է։
Facebook
Location on Google Maps
YouTube