12.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի՛ հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Մասնակցային բյուջետավորում 2025 գործընթացի շրջանակներում մարտի 13-ին ժամը 12։00-ին Բյուրեղավանի մշակույթի տանը կայանալու է հանդիպում-քննարկում։ Հանդիպման նպատակը բնակիչներին իրազեկել ծրագրի մասին և խթանել նրանց ներգրավվածությունը ծրագրի իրականացման գործընթացներում։ Հանդիպում-քննարկմանը հրավիրված են Արմավիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները։ Մասնակցել կարող է բոլոր շահագռգիռ անհատներն ու կազմակերպությունները, մասնակցային բյուջետավորման քվեարկության փուլ անցած առաջարկների հեղինակներն ու համախոհները։ Ակնկալում ենք ձեր ակտիվությունը, սա կարևոր քայլ է դեպի ավելի արդյունավետ մասնակցային կառավարումը։
|
|
12.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ․ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԵՏ
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ , Մարտի 10-ից մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլը։ Բյուրեղավան համայնքն ունի 7 առաջարկ։ Թե ո՞ր առաջարկն է իրականացվելու, որոշվելու է ձեր քվեարկության արդյունքներով։ Առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
|
|
12.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ,ՀՀ Ներքին գործերի նախարարությունը վերագործարկում է շրջիկ գրասենյակի ձևաչափով ծառայությունների մատուցումը՝ նոր, հարմարավետ և հատուկ կահավորված մեքենաների միջոցով և ընդլայնված ծառայությունների ցանկով։ Շրջիկ ծառայությունը՝ Բյուրեղավան քաղաքում կլինի մարտի 13-ին ժամը 14։30-ից-17։30-ը։ Շրջիկ ձևաչափով մատուցվելու են անձնագրային ոլորտի և հաշվառման-քննական բաժինների տիրույթում մատուցվող մի շարք ծառայություններ։ Շրջիկ ծառայության մեքենաները տեղակայվելու են, Բյուրեղավան քաղաքի՝ Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 1 մշակույթի տան բակում։ Դիմումներն ընդունելուց մեկ շաբաթ անց շրջիկ ծառայության մեքենաները կլինեն նույն վայրում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը ...
Մանրամասն |
|
11.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ՝ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ
|
Հարգելի՛ բնակիչներ, Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Բյուրեղավանի համայնքապետարանում մարտի 10-ից մեկնարկել է ծրագրային առաջարկությունների քվեարկության փուլը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համայնքապետարանի պաշտոնական կայք-էջում ttps://byureghavan-kotayk.am/Pages/Registration/SignUp.aspx, որից հետո քվեարկել ձեր նախընտրած ծրագրի կամ ծրագրերի օգտին: Յուրաքանչյուր քաղաքացին կարող է քվեարկել մինչև 3 ծրագրի օգտին: Այս պահին քվեարկության դրված ծրագրերը 7-ն են: Հաջողություն ենք մաղթում բոլոր ծրագրերին, բնակիչներից ակնկալում ակտիվություն։ Վստահ ենք՝ որ միասին բազմաթիվ համայնքային նախաձեռնություններ ենք կյանքի կոչելու: Քվեարկությունը կտևի մինչև մարտի 23-ը ժամը 13։00
|
|
10.03.25
ԳՈՐԾԱԿԱԳԱՎԱՐԱԿՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ղեկավար կազմի, ՀՈԱԿ-ների ղեկավարների և պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ։Քննարկվեցին համայնքի բարեկարգման, կանաչապատման, առողջապահության, տեղական տուրքերի հավաքագրման, մասնակցային բյուջետավորմանն ուղղված տարաբնույթ հարցեր։Ներկաները համայնքի ղեկավարին զեկուցեցին նախորդ շաբաթվա հանձնարարականների ընթացքը։Համայնքի ղեկավարը կարևորեց խնդիրների արագ և արդյունավետ լուծման անհրաժեշտությունը՝ ներկաներին տալով համապատասխան հանձնարարականներ։Մասնավորապես՝ բակային տարածքները մաքրել ձնակույտերից, ակտիվացնել տեղական տուրքերի հավաքագրումը, ձեռք բերել ծառեր և ընտրել համապատասխան տարածքներ ծառատունկ կազմակերպելու ...
Մանրամասն |
|
10.03.25
ԲԺՇԿԱԿԱՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ վերջին տարիներին Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան վերազինվում է նոր, թանկարժեք բուժսարքավորումներով։ՀՀ կառավարության, համայնքի բյուջեով իրականացվող ծրագրերի և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, կանանց միամսյակի շրջանակներում ձեռք է բերվել 2 անուն ժամանակակից բուժսարքավորումներ՝Կոլպոսկոպ, որը ստերեոսկոպիկ հեռադիտակային օպտիկական, գինեկոլոգիական սարք է՝ խոշորացումը փոխելու ունակությամբ և լույսի աղբյուրով, որը թույլ է տալիս տեսնել ուսումնասիրվող տարածքի ծավալային պատկերը, հեշտությամբ հայտնաբերում արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակը։Հաջորդ սարքը նախատեսված է արյան կլինիկական հետազոտության համար։Բնակչության բուժսպասարկման ...
Մանրամասն |
|
08.03.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ,Սիրով շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է կրկին արժևորելու ձեր դերն ու ջանասիրությունը՝ մեր երկրի կայացման գործում: Ձեր անմնացորդ նվիրումով, անսպառ լավատեսությամբ հաղթահարում եք բոլոր դժվարությունները, հոգատարությամբ ու սիրով դաստիարակում սերունդներ, մասնակցություն ունենում համայնքի ու պետության շենացման գործընթացներին:Մաղթում եմ, որ այսուհետ կանացի երջանկությունը մշտապես ուղեկցի ձեզ: Ապրեք, աշխատեք, ստեղծագործեք և մեր հայրենիքին նվիրյալ զավակներ պարգևեք: Եղեք միշտ ուրախ, հմայիչ, գեղեցիկ ու գնահատված՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ:Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր ...
Մանրամասն |
|
06.03.25
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
|
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։»: Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |