Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի աղբահանության վճարները սահմանված ժամկետից (յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի անկանխիկ` հաջորդող ամսվա 15-ը ներառյալ) ուշ վճարելու դեպքում՝ կկիրառվի տույժ 0,075 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: