Համայնքի հարգելի՛ բնակիչներ, տնտեսելով Ձեր ժամանակն ու գումարներն այսուհետև բոլոր տեսակի վճարումները (անշարժ գույքի, փոխադրամիջոցների, վարձակալության, աղբահանության, արվեստի դպրոցի, մանկապարտեզի և այլն) կարող եք իրականացնել համայնքապետարանում՝ POS-տերմինալի միջոցով։ Վճարումներն իրականացվում են քարտային համակարգի միջոցով: Գործարքները իրականացվում են նաև համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում։ Միաժամանակ տեղեկացնում և հորդորում ենք տույժերից խուսափելու համար մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը վճարել Ձեր հարկերը։