1988թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի արդյունքում ամբողջությամբ ավերակների վերածվեց քաղաք Սպիտակը, կիսով չափ ավերվեցին Լենինականն ու Կիրովականը և մի շարք այլ հայկական քաղաքներ և գյուղեր: Երկրաշարժը հսկայական վնաս հասցրեց Հայաստանի տնտեսությանը` ընդգրկելով հանրապետության տարածքի ավելի քան 40%-ը: Տուժել էին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, որոնցից 58-ը ավերվել էին ամբողջությամբ: Տնտեսությանը հասցված վնասը գնահատվում էր մոտ 10 մլրդ ռուբլի (խորհրդային):
Խորհրդային Միության կազմում գտնվող բոլոր պետոիթյունները, ինչպես նաև սփյուռքահայությունը շուտով արձագանքեցին` աղետի գոտի ուղղելով փրկարարների ջոկատներ, շտապ օգնության մեքենաներ, մարդիկ, տեխնիկա, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր:
Ամեն տարի դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են ավերիչ երկրաշարժի զոհերին: