Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:
Բացի այդ, հունվարի 13-ին ավանդաբար նշվում է, այսպես կոչված, "Հին նոր տարին": Երբ անցում կատարվեց հուլյան օրացույցից գրիգորյան օրացույցի, որոնց միջև տարբերությունը 13 օր է կազմում, ժողովուրդը հունվարի 1-ին Ամանորը տոնելուց հետո ավանդաբար տոնում է նաև Ամանորը հին տոմարով: