1992 թ-ին ՄԱԿ-ի Հաշմանդամների տասնամյակի (1983-1992թթ.) ավարտի կապակցությամբ Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 3-ը հայտարարեց Հաշմանդամների միջազգային օր:
Նշված տասնամյակը նշանավորվեց տեղեկացվածության բարձրացմամբ և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ` հաշմանդամների վիճակի բարելավման և նրանց համար հավասար իրավունքների ապահովման նպատակով:
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օր հայտարարելու նպատակներն են մարդու իրավունքների հավասարության պահպանումը և հասարակության կյանքում հաշմանդամների մասնակցության ապահովումը: Այդ նպատակները ամրագրված էին Հաշմանդամների հետ կապված գործողությունների համաշխարհային ծրագրում` ընդունված 1982թ-ին Գլխավոր Ասամբլեայի կողմից: