Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Նուռնուս, Գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք) 2025 թվականի փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Բյուրեղավան համայնքում գտնվող 07-051-0202-0042 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ լսումներ (1-ին փուլ) և ժամը 17:30-ին՝ Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ լսումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոս՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am:
Հղումը այստեղ՝ https://byureghavan-kotayk.am/Pages/Misc/Announces/Add.aspx