Ապրիլի 24-ին Բյուրեղավանի հուշահամալիր են այցելել և հայոց Մեծ եղեռնի զոհերին հարգանքի ու հիշատակի տուրք են մատուցել Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, քաղաքային համայնքի ավագանու անդամներ, աշխատանքային կոլեկտիվներ, բյուրեղավանցիներ: Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրը լուռ ու գլխահակ, խորը կսկիծով, մտովի դատապարտում էր հայ ժողովրդի դեմ 20-րդ դարասկզբին օսմանյան կայսրության գործած մեծագույն ոճիրը, հուսալով, որ հեռու չէ այն ժամանակը, երբ այն կստանա իր արդարացի հատուցումը: