Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ս/թ. օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» ի մրցաշարը: Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ լողի ֆեդերացիա ՝ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մ. Խորենացի փ. 1/1, Էլ. հասցե` swimmingarm@mail.ru)։ Այլ տեղեկությունների համար դիմել Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն՝ Միքայել Խաչատրյանին: