ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) 2025 թվականի մայիսի 15-ին, ժամը 10:00-ին, կայանալու է Բյուրեղավան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական թիվ 06 նիստը:
Օրակարգում՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին:
3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող 0․04342 և 0․02850 հեկտար մակերեսներով հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 6/06» բաժինը: