Մայիսի 18-ին ամեն տարի թանգարանային աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը: Թանգարանների միջազգային օրը օրացույցում հայտնվել է 1977թ-ից, երբ Թանգարանների միջազգային խորհրդի հերթական նիստում ընդունվեց ռուսական կազմակերպության առաջարկը այդ տոնը հաստատելու մասին: Եվ 1978թ-ից այն տոնվում է աշխարհի ավելի քան 150 երկրներում:
«Թանգարանային գիշեր» փառատոնը միջազգային փառատոն-ակցիա է, որ առաջինը փորձարկվել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության կողմից: Փառատոնի ընթացքում արևմտյան թանգարանները աշխատում են ամբողջ գիշեր, որի նպատակն է` ներգրավել նոր այցելուներ, առաջին հերթին` երիտասարդներ: Հայաստանի թանգարանները միացել են այս ակցիային 2005 թվականից: