Ընկերության մասին դեռևս Արիստոտելն ասել է. "Ընկերը մեկ հոգի է, որն ապրում է երկու մարմնում":
Բոլոր ժամանակներում և աշխարհի բոլոր ժողովուրդները ընկերությունը համարել են սոցիալական և բարոյական արժեքներից բարձրագույնը: Իսկական ընկերության մասին
բազմաթիվ յուրօրինակ ժողովրդական ասույթներ ու ասացվածքներ են հյուսվել բոլոր ազգերի կողմից:
Այս տոնն էլ ստեղծված է նրա համար, որ մարդիկ, անկախ կյանքի շրջադարձերից ու հանգամանքներից, հիշեցնեն իրենց ընկերներին այն մասին, թե ինչ թանկ են նրանք իրենց համար` այդպիսով ուրախացնելով նրանց: