Ընտանիքի միջազգային օրը որպես տոն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993թ-ին: Տոնի նպատակն է տարբեր երկրների հասարակայնության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմազան խնդիրների վրա:
Լինելով հասարակության հիմական ինստիտուտներից մեկը, մարդու հասարակայնացման առաջին աստիճանը` ընտանիքը զարգանում և կերպարանափոխվում է շրջակա միջավայրի հետ` ուրույն ձևով արձագանքելով ժամանակի պահաջներին, բավարարելով հասարակության պահանջմունքները և նույնիսկ ինքը դրանք ձևավորելով:
Ընտանիքը` որպես հասարակության հիմնական էլեմենտ, եղել է և մնում է մարդկային արժեքների, մշակույթի և սերունդների պատմական ժառանգության պահապանը; կայունության և զարգացման գործոն: Ընտանիքի շնորհիվ է ամրանում և զարգանում պետությունը, աճում ազգի բարեկեցությունը: Ընտանիքից է սկսվում մարդու կյանքը, նրա` որպես քաղաքացու ձևավորումը: Ընտանիքը սիրո, հարգանքի ու համերաշխության աղբյուր է, այն, ինչի վրա հիմնվում է ցանկացած քաղաքակիրթ հասարակություն: