Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը հարգում է իր հարյուր հազարավոր զոհված որդիների հիշատակը, որոնք Խորհրդային Միության զինված ուժերի շարքում կռվեցին և հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ: Հայրենական պատերազմի հայ հերոսների շարքում են մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանն ու Սերգեյ Խուդյակովը(Խանփերյանց), ծովակալ Իսակովը, ավիակոնստրուկտոր Միկոյանը:
Հայ զինվորներից ձևավորվել էր վեց ընդհանուր դիվիզիա - Վորոշիլովի անվան 76-րդ դիվիզիան` ստեղծված դեռևս 1922թ., 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ: Բեռլինի գրոհին մասնակցել է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան` լեգենդար Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ: Կովկասից մինչև Բեռլին դիվիզիան անցել էր 7500 կմ ռազմական ուղի, նրա հաշվին գրանցվել էին ավելի քան 9 հազ. ոչնչացված և 11 հազար գերված ֆաշիստներ:
Հայաստանում մայիսի 9-ը եռակի տոն է: Բացի Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակից, հայերը տոնում են նաև ազգային ազատարար բանակի ձևավորման և 1992թ. Արցախյան պատերազմում Շուշիի ազատագրման օրը:
ՀՀ օրենսդրությամբ` ոչ աշխատանքային օր է: