ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հանրային քննարկումները «Արմա Գրուպ» ՍՊԸ-ի մոտ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվում է։
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2023 թվականի նոյեմբերի 09-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա «Արմա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում գտնվող 07-055-0212-0139 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում լիթոիդային պեմզայի հաստատված պաշարների արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 09-ը, ժամը՝ 9:00-18:00:
Հեռախոս՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am: