20.05.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունը մեկնարկվեց շնորհավորանքներով։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհավորեց և աշխատանքային բեղմնավոր ընթացք մաղթեց ՀՈԱԿ-ների մրցույթներում հաղթող ճանաչված տնօրեններին՝ «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության տնօրեն Վոլոդյա Հայրապետյանին և «Արև» մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Հովակիմյանին։ Շնորհավորանքի հետ համատեղ համայնքի ղեկավարը շեշտեց, որ պահանջներն աշխատանքի հանդեպ էլ ավելի շատ են լինելու, համառորեն ու քրտնաջան պետք է շարունակել առաջ գնալ՝ հաջողությունները կրկնապատկելու նպատակով։Այնուհետև անցան նախորդ հանձնարարականների ամփոփմանը: Հակոբ Բալասյանը պահանջեց ավարտել բոլոր կիսատ գործերն ու արեց իր դիտարկումները։Հանձնարարվեց ...
Մանրամասն |
|
20.05.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ համայնքապետարանը պատրաստվում է ձեռք բերել նոր լուսացույցներ, այդ իսկ պատճառով որոշակի ժամանակ չի գործարկվի Բյուրեղավան քաղաքի՝ Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան խաչմերկում գործող լուսացույցները։ Խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները / ճանապարը կահավորված է երթևեկության նշաններով/ և լինել առավել զգոն: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։
|
|
16.05.24
«ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻՆ
|
Մայիսի 10-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին 10 համայնքներից ներկայացված ձեռագործ աշխատանքներ:Ցուցադրությունը ներկայացնում էր «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները:Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամներ ազգագրագետ Կարինե Բազեյանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և թանգարանագետ Լուսինե Թորոյանը, պարգևատրեցին հինգ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքների ստեղծագործությունները:Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են.-«Լավագույն դիզայն»- Բերդի մշակույթի տուն,-«Յուրահատուկ Ստեղծագործություն»- ...
Մանրամասն |
|
15.05.24
ՄԱՅԻՍԻ 15-Ը ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՆ Է
|
1993թ-ից ամբողջ աշխարհում այս օրը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր: 2011թ-ից տոնը նշվում է նաև Հայաստանում՝ կարևորելով ընտանիքի դերը հասարակության զարգացման և առաջընթացի գործում: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է: Շնորհավոր Ընտանիքի Միջազգային Օրը։
|
|
14.05.24
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ
|
«ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ» նախագծի շրջանակներում մայիսի 3-ին միասնական համերգի մեկնարկը տրվեց Բյուրեղավանից։ Մշակույթի տան դահլիճում կայացավ «Արդվին» և «Վերադարձ» էթնիկ երգ ու պարի անսամբլների համերգային երեկոն։ Բյուրեղավանը մշտապես լինելով հայ ազգային երգ ու պարի կողքին սիրով հյուրընկալել էր նախագծի մասնակիցներին։ Ծրագիրը համեմված էր նաև համշենյան գույներով, ինչը մեծ բավականություն պարգևեց բյուրեղավանցի հանդիսատեսին։
|
|
13.05.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Երկուշաբթին համայնքապետարանում մեկնարկվեց աշխատանքային խորհրդակցությամբ։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությյամբ աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, բնակավայրերի վարչական ղեկավարներն ու ՀՈԱԿ-ների տնօրենները։Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ շաբաթվա աշխատանքները, անդրադարձ կատարվեց ընթացիքկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին։Համայնքի ղեկավարը խորհրդակցության սկզբում Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի վարչական ղեկավարներից հետաքրքրվեց՝ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով այգիներն ու ցորենի դաշտերն ինչ վնասներ են կրել, հանձնարարեց ամփոփ ...
Մանրամասն |
|
09.05.24
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մայիսի 9-ն է՝ հաղթանակի և խաղաղության տոնը: Տարիներ շարունակ առանձնահատուկ հպարտությամբ ու բերկրանքով ենք նշում այս օրը։ 79 տարի առաջ՝ մայիսի 9-ին, ամրագրվեց Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի հերոս զավակների՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակը, որպեսզի ապրենք ու արարենք մեր հայրենիքում։ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենիքի պաշտպան մարտիկներ, Ձեր կերտած հաղթանակները, Ձեր սխրանքն ու նվիրումը եղել են և կմնան բարձր ու անսակարկելի արժեքներ: Խոնարհվում եմ պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակի առջև: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք հզոր եւ խաղաղ պետություն կառուցելով: Խաղաղությո՛ւն մեր երկրին:
|
|
09.05.24
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍԻ 9—ԻՆ
|
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մայիսի 9-ին համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ այցելել է համայնքային հուշահամալիր ծաղիկներ խոնարհել 1941-1945 թթ.-ի խորհուրդը կրող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել 2-րդ աշխարհամարտում և բոլոր ժամանակներում հայրենիքի համար անմահացած քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք հաղթանակներ կերտած հերոսներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |