ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մեծ թենիսը ի հայտ է եկել ավելի քան 800 տարի առաջ Ֆրանսիայում: Առաջին խաղացողները հոգևորականներն էին, հետո նաև բարձր խավի ներկայացուցիչները: Սկզբում գնդակին հարվածում էին ձեռքի ափով, հետո հարմարավետության համար ձեռքին սկսեցին ձեռնոց հագցնել, իսկ օգտագործվեցին արդեն փայտե առարկաներ: “Թենիս” բառը ֆրանսիական ծագում ունի. Ֆրանսիայում գնդակը խաղի մեջ մտցնողը բարձրաձայն արտասանում էր բառեր, որոնք ֆրանսերեն մեկնությամբ հնչում են Tenez: Ըստ մասնագետների` դա tenir (բռնել) բայի հրամայական ձևն է` բռնիր: 1873 թ-ին բրիտանական բանակի մայոր Ուլթեր Ուինգլֆիլդն արտոնագրեց լաուն-թենիս - “խոտի թենիս” անունով խաղը: Այդպիսով նա օրինականացրեց թենիսը և նրա կանոնները: Այն բանից հետո, երբ արտոնագրվեցին նաև ցանցը, թևճակները, գնդակները և խաղի կանոնները, թենիսը դարձավ մարզաձև: 1877 Ուիմբլդոնում (Լոնդոն) տեղի ունեցավ լաուն-թենիսի առաջին մրցաշարը: 1954թ-ին Ջեյմս Վան Ալենը հիմնեց Թենիսյան փառքի միջազգային դահլիճը – թանգարան, որը գտնվում է Նյուպորտում (Ռոդ-Այլենդ, ԱՄՆ) 1881թ-ին թենիսի առաջին Բաց չեմպիոնատի անցկացման վայրում: 1986թ-ին փառքի դահլիճը պաշտոնապես ճանաչվել է Թենիսի միջազգային ֆեդերացիա:
|