Կառուցապատող Լյուդմիլա Սարգսյանի, Դավիթ և Գագիկ Դանիելյանների կողմից նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 3-րդ փողոց 50 (ծածկագիր՝07-051-0101-0231, սեփականության վկայական N 11012024-07-0027) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի գործառնական նշանակության 0․0489 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող նկուղային հարկով բնակելի տունը 1 (մեկ) նկուղային և մանսարդային հարկով բնակելի տան վերակառուցման և պարսպի կառուցման աշխատանքներ։
Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան. հասցեն՝ ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.`0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: