Կառուցապատող Արման Հովհաննեսի Փեշտիմալջյանի կողմից նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 62 (ծածկագիր՝07-003-0011-0008, սեփականության վկայական N 14012020-07-0023) հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.252 հեկտար մակերեսով հողամասում մեկ հարկանի արտադրամասի կառուցման աշխատանքներ։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան. հասցեն՝ ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.`0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: