Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ` |
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
|
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ` |
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` |
Ճարտարապետության, քաղաքաշինության և (կամ) հողաշինության մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», Հողային օրենսգրքի, Ընդերքի մասին օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։ Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում: |
|
ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՎԱՅՐԸ` |
22 Ապրիլ 2025 թ. ժամը 10:00, Բյուրեղավանի Մշակույթի տան շենք (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց)
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ)` |
հասցե: ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս: 0222 63236
|
Կամ
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄՆԻ))`
|
անվանում: Կոտայքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն , հասցե: ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն վարչական շենք, հեռախոս: 0223 23413
|
|
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ` |
Դիմող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք մրցույթին մասնակելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով)՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- հայտարարությունների ձևեր՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
-արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
-մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
- անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) պատճենը:
Փաստաթղթերը ներկայացվում են անձամբ:
Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` |
|