21.03.25
ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ «ԵՐԿՐԻ ԺԱՄԸ» ԱԿՑԻԱՅԻՆ
|
«Երկրի ժամը» գլոբալ ամենամյա միջազգային ակցիա է, որը կազմակերպել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից և ամեն տարի անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը։Այդ օրը նշանակված ժամին աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդիկ մեկ ժամով անջատում են լույսերը և այլ էլեկտրական սարքավորումներ: Ակցիայի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել մեր մոլորակի կլիմայի փոփոխությանը, ցույց տալ մեր աջակցությունը բնապահպանական այդ խնդրի լուծման միասնական գործողությունների նախաձեռնման գաղափարին:Կոչ ենք անում անհատներին, կազմակերպություններին մարտի 22-ին ժամը 20:30-ից մինչև 21։30-ը միանալ «Երկրի ժամ»-ին՝ ոչ միայն անջատելով էլեկտրականությունը, այլև ակտիվորեն աջակցելով երկրի ...
Մանրամասն |
|
20.03.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱԼԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Բյուրեղավան համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են սալարկման աշխատանքներ։ Ծրագիրը՝ 2024թ-ի սուբվենցիոն հայտ է, որը հաստատվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 մլն. 490 հազ․ դրամ, որից 55% կառավարության ներդրումն է, 45% համայնքի մասնաբաժինը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի մարտ ամսվա սկզբին: Ծրագրի շրջանակում տուֆով սալարկման աշխատանքներ են կատարվելու՝ Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցը։ Նուռնուս բնակավայրի 1-ին փողոցը Ջրաբեր բնակավայրի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքը։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում։
|
|
19.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ
ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ
|
Ինչպե՞ս քվեարկել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ներկայացված ծրագրի օգտին։ Հարգելի՛ բնակիչներ, մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը, եկե՛ք միասին բարեփոխենք մեր համայնքը։ Քվեարկությունը կավարտվի մարտի 23-ին ժամը 13։00֊ին։
|
|
18.03.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը իրականացնում է թափառող շների ստերջացման գործընթացը։ Միջոցառման շրջանակներում համայնքում թափառող կենդանիները տեղափոխվելու են կլինիկա, որտեղ կատարվելու են նախնական զննում, ստերջացում, համարակալում (կլիպսավորում), պատվաստում կատաղություն հիվանդության դեմ, նաև` մշակումներ արտաքին ու ներքին մակաբույծների դեմ։ Այնուհետև շները վերադարձվելու են նույն տարածք, որտեղից տեղափոխվել էին։Հարգելի՛ բնակիչներ, աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով խնդրում ենք տեղեկացնել այն հասցեների մասին, որտեղ մեծաքանակ թափառող շներ կան, ինչպես նաև առանձնացնել այն շներին, որոնք սեփականատերեր ունեն և տերերը չեն ցանկանում ստերջացնել /վզկապով, տարբերանշանով/։Աշխատանքներն ...
Մանրամասն |
|
17.03.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավարը Հակոբ Բալասյանն անցկացրեց գործակարգավարական խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի, համայնքային կառույցների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ հարցեր և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, քննարկվեցին առաջիկա անելիքներն ու հետագա աշխատանքները։Համայնքի ղեկավարն անդրադարձավ առևտրի ծառայության ոլորտին՝ նշելով աշխատանքային թերացումնրի մասին։ Հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի առաջացած խնդիրներով և կարձանագրի թերությունները։Տաք եղանակով պայմանավորված՝ հանգստյան օրերին Նուռնուսի Ամառանոցային թաղամասում աղբահանության խնդիր է առաջանում։ Ոլորտի պատասխանատու Վոլոդյա Հայրապետյանը զեկուցեց, որ շաբաթ ...
Մանրամասն |
|
14.03.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։Եթե ցանկանում եք, Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը:Գրանցվե՛ք հետևյալ հղմամբ (https://shorturl.at/9iDOw) կամ QR կոդով ...
Մանրամասն |
|
13.03.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ․ «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ»ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Մասնակցային բյուջետավորում գործընթացի շրջանակներում, այսօր Բյուրեղավանի մշակույթիր տանը տեղի ունեցավ հանդիպում NGO Center քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչների հետ:Քննարկումն իրականացվում է համայնքապետարանի և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:Հանդիպմանը մասնակցում են համայնքի ակտիվ բնակիչները, քվեարկության փուլ անցած առաջարկների հեղինակները։Մասնակցային բյուջետավորում 2025 կառավարման հանձնաժողովի անդամները շնորհաաություն հայտնեցին բնակիչներին գաղափարների ներկայացման և գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ՀԿ-ի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրեցին ծրագրի սկզբունքները, քննարկեցին առաջարկներն ...
Մանրամասն |
|
12.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի՛ հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Մասնակցային բյուջետավորում 2025 գործընթացի շրջանակներում մարտի 13-ին ժամը 12։00-ին Բյուրեղավանի մշակույթի տանը կայանալու է հանդիպում-քննարկում։ Հանդիպման նպատակը բնակիչներին իրազեկել ծրագրի մասին և խթանել նրանց ներգրավվածությունը ծրագրի իրականացման գործընթացներում։ Հանդիպում-քննարկմանը հրավիրված են Արմավիր զարգացման կենտրոնի ներկայացուցիչները։ Մասնակցել կարող է բոլոր շահագռգիռ անհատներն ու կազմակերպությունները, մասնակցային բյուջետավորման քվեարկության փուլ անցած առաջարկների հեղինակներն ու համախոհները։ Ակնկալում ենք ձեր ակտիվությունը, սա կարևոր քայլ է դեպի ավելի արդյունավետ մասնակցային կառավարումը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |