17.04.24
ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏԸ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր աշխատանքային այց կատարեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»: Ծանոթացավ ռենտգեն-ախտորոշման կաբինետիում կատարվող աշխատանքներին։ Պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց կաբինետի բարիտապատման աշխատանքների ընթացքը։ Տեղեկացրեց, որ կաբինետը համապատասխանեցվում է պահանջվող չափորոշիչներին՝ ապահոված է լինելու ճառագայթային պաշտպանության բոլոր միջոցներով։Համայնքի ղեկավարն արեց իր դիտարկումները՝ հանձնարարելով խստորեն հետևել որակին և ժամկետներում ավարտել աշխատանքները։Համայնքի ազգաբնակչությունն այլևս ռենտգեն-ախտորոշման համար այլ պոլիկլինիկաներ չի այցելի և շուտով տեղում ...
Մանրամասն |
|
15.04.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր՝ ապրիլի 15-ին, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և համայնքային կառույցների ղեկավարներ։Քննարկվեցին տարբեր հարցեր, անդրադարձան ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանը զեկուցեց, որ դպրոցականների շրջանում քութեշ և ջրծաղիկ հիվանդությունների դեպքեր են արձանագրվել, սակայն համաճարակային իրավիճակը կայուն է։ Պոլիկլինիկայում շուտով պատրաստ կլինի ռենտգեն կաբինետը։Համայնքի ...
Մանրամասն |
|
15.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն մեկնարկում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ֆինանսավորվող «Լեռնային Ղարաբաղից փախստականների և նրանց ընդունող համայնքներից առավել խոցելիների կենսամակարդակի վերականգնում» ծրագիրը։Ծրագրի շրջանակներում նախատեսում է Կոտայքի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղացիների համար կազմակերպել վճարովի եռամսյա աշխատանքային ուսուցում/պրակտիկա՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը և նպաստելով կայուն զբաղվածոթյանը տեղական աշխատաշուկայում։Ծրագրին մասնակցելու տեղերը սահմանափակ են։Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/ov4r6h9p4o96tw5a7Հարցերի ...
Մանրամասն |
|
12.04.24
ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Բյուրեղավանի քաղաքային պուրակում և այգիներում կատարվում են ծառերի բների սպիտակեցման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնում են «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
|
|
11.04.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում»-2024
|
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ․-ի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունենալ փոքր ձեռնարկատիրություն ստեղծելու մտադրություն։Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած ...
Մանրամասն |
|
08.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Նուռնուսի հարգելի՛ բնակիչներ, 2024 թ-ի ապրիլի 9-ին, ժամը 11-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում գործարկվելու է տագնապ ազդարարող շչակ` տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Բնակիչներին խնդրում ենք խուճապի չմատնվել:
|
|
08.04.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ
|
Բյուրեղավան համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան:Բյուրեղավանի համայնքապետարանը միանում է մասնակցային բյուջետավորման գործընթացին։Մասնակցային բյուջետավորումը հետապնդում է հանրային ֆինանսների կառավարման և որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելու, դրանց ներառականությունը մեծացնելու, ինչպես նաև հանրային բնույթի ծախսերը հասցեական եւ թիրախավորված դարձնելու նպատակ։ Գործընթացի նախնական փուլում պետք է ստեղծվի հանձնաժողով, որում կարող են ընդգրկվել՝-ավագանու անդամներ,-համայնքապետարանի աշխատակիցներ,-համայնքային ...
Մանրամասն |
|
08.04.24
ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՆՈՒՌՆՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ
|
Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար Աղվան Հարությունյանի նախաձեռնությամբ գյուղում իրականացվել է սանմաքրման աշխատանքներ՝ մասնակցությամբ համայնքի ակտիվ բնակիչների, դպրոցականների։ Մաքրման աշխատանքներ են կատարվել կենտրոնական փողոցներում, դպրոցամերձ հատվածում, գերեզմանոցի տարածքում և ջրամբարի մոտակայքում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |