«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 23-ին:
Այն անցկացվելու է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքի լողափնյա տարածքում:
Մրցաշարին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին՝
-1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
-2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
-3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
-4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
-5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
-6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
-11-20-րդ տեղերը՝ 50․000 ՀՀ դրամ։
.Հայտերը կարող եք ներկայացնել
«ՀՀ լողի ֆեդերացիա» մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,
-էլ.հասցե՝ swimmingrm@mail.ru,
-հեռ.՝ 010)56-44-60,
(077)84-40-41,
(091)84-40-41
(055)84-40-41
մանրամասների համար կից ֆայլում