Բյուրեղավան համայնքի կողմից նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի qաղաք Բյուրեղավան-գյուղ Նուռնուս մարզային նշանակության ճանապարհի հատվածի, Բյուրեղավան քաղաքի Սարալանջ և Հայրենադարձ թաղամասերի, Մշակույթի տան շենքի հետնամասի ճանապարհների ասֆալտապատման, Զորավար Անդրանիկի փողոցին հարակից 43-ից 46 շենքերի բակերի և Վազգեն Սարգսյան փողոցի 16 ու 2-րդ փողոցի 49 շենքերի մեջտեղով անցնող ճանապարհի եզրաքարերը փոխելու և ասֆալտապատման, Բյուրեղավան քաղաքի 1-ին փողոցի 2 շենքի, Սամվել Վարդանյան փողոցի 7-րդ շենքի և Սամվել Վարդանյան փողոցի 36 շենքի բակերի ասֆալտապատման, Զորավար Անդրանիկի փողոցի 27 շենքի մայթերի, Կոտայքի փողոցի 28 շենքի դիմացի մայթերի և Վազգեն Սարգսյան փողոցի 26 շենքի դիմացի մայթերի ասֆալտապատման, Վազգեն Սարգսյան փողոցի 15-րդ շենքին հարակից փողոցի մայթի կառուցման, Զորավար Անդրանիկի փողոցի 39 և 41 շենքերի տարածքի ճանապարհը լայնացնելու և ասֆալտապատման, Վազգեն Սարգսյան փողոցի պուրակի կողքի տարածքի և 10-րդ շենքի կողքի տարածքի ասֆալտապատման, Բյուրեղավան քաղաքի և Ջրաբեր գյուղի գերեզմանատների ճանապարհների ասֆալտապատման, Նուռնուս գյուղի Ամառանոցային թաղամասի Սուրբ Հարություն եկեղեցու դիացի տարածքի և 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ:
Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու ու քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան` ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս.` 0222 6 52 03 կամ այցելել byureghavan-kotayk.am կայք: