Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2021 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 30-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2022 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2022 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»
նորմատիվ որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեներով (byureghavan.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։