«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը բուժակ-լաբորանտի թափուր հաստիքի համալրման համար հրավիրում է աշխատանքի բազային կրթություն և համապատասխան վերապատրաստում ունեցող բուժքույր կամ բուժակ։
Թեկնածուն ընտրվելու է հարցազրույցով։
Հարցազրույցը կայանալու է 30․08․2021թ․ ժամը 15։00-ին պոլիկլինիկայի ժամանակավոր տեղակայման վայրում՝ արվեստի դպրոց, մուտքը՝ մշակույթի տան ետնամասից (հասցեն՝ ք․Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, Մշակույթի կենտրոն)։
Հարցազրույցին ներկայանալ համապատասխան փաստաթղթերով՝ անձնագիր, բազային կրթության դիպլոմ, որակավորման և վերապատրաստման փաստաթղթեր, ռեզյումե։