Միացեք Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի «Երկրի ժամը» բնապահպանական շարժմանը:
2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։
Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2023 թվականին մենք նոր շունչ ենք հաղորդելու շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով երբևէ կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։
Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 25-ին, ժամը՝ 20:30-21:30-ին: Որպես կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնող, խնդրում և կոչ ենք անում մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով մարզի խորհրդանիշ համարվող հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը, ինչպես նաև համապատասխան հարթակներում իրազեկելով հանրությանը շարժմանը միանալու կարևորության մասին։
Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ ՝ Ձեզ հետ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։