Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2023 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»
նորմատիվ որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/) հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 13-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքերում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ քննարկում: