Սուրբ Վարդանանց տոնը հայերի համար բարի գործի և ազգային տուրքի օր է` ի հիշատակ Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի կրած պարտության: Այն նշվում է Սուրբ Զատիկից ութ շաբաթ առաջ` հինգշաբթի օրը:
Երբ 5-րդ դարի կեսին Պարսկաստանը փորձ ձեռնարկեց Հայաստանին ստիպողաբար կրոնափոխ անել, ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը` ազնվականությունը, հոգևորականությունը և գյուղացիները` պաշտպանելու իրենց հավատն ու ազգային կերպարը: Սկիզբ առած այս ժողովրդական շարժումը կոչվեց Վարդանանք` ի պատիվ շարժման ղեկավարի` սպարապետ Վարդան Մամիկոնյանի: 451թ-ի մայիսին Ավարայրում տեղի ունեցավ հայկական 66000-ոց բանակի բախումը պարսից 230000-ոց բանակի հետ: Դաժան ճակատամարտում երկու կողմն էլ հսկայական կորուստներ կրեցին, Վարդան Մամիկոնյանը ընկավ հերոսի մահով: Սակայն պարսիկները, հանդիպելով կատաղի դիմադրության հայերի կողմից և ունենալով մեծ կորուստներ,ստիպված հրաժարվեցին հայկական կրոնի և հայի կենցաղի նկատմամբ ոտնձգություններից: Վարդանանց տոնը օրինակ է հայ ազգի` դժվար պահին համախմբման: