14.05.24
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ
|
«ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐ» նախագծի շրջանակներում մայիսի 3-ին միասնական համերգի մեկնարկը տրվեց Բյուրեղավանից։ Մշակույթի տան դահլիճում կայացավ «Արդվին» և «Վերադարձ» էթնիկ երգ ու պարի անսամբլների համերգային երեկոն։ Բյուրեղավանը մշտապես լինելով հայ ազգային երգ ու պարի կողքին սիրով հյուրընկալել էր նախագծի մասնակիցներին։ Ծրագիրը համեմված էր նաև համշենյան գույներով, ինչը մեծ բավականություն պարգևեց բյուրեղավանցի հանդիսատեսին։
|
|
13.05.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Երկուշաբթին համայնքապետարանում մեկնարկվեց աշխատանքային խորհրդակցությամբ։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությյամբ աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, բնակավայրերի վարչական ղեկավարներն ու ՀՈԱԿ-ների տնօրենները։Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ շաբաթվա աշխատանքները, անդրադարձ կատարվեց ընթացիքկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին։Համայնքի ղեկավարը խորհրդակցության սկզբում Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի վարչական ղեկավարներից հետաքրքրվեց՝ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով այգիներն ու ցորենի դաշտերն ինչ վնասներ են կրել, հանձնարարեց ամփոփ ...
Մանրամասն |
|
09.05.24
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մայիսի 9-ն է՝ հաղթանակի և խաղաղության տոնը: Տարիներ շարունակ առանձնահատուկ հպարտությամբ ու բերկրանքով ենք նշում այս օրը։ 79 տարի առաջ՝ մայիսի 9-ին, ամրագրվեց Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի հերոս զավակների՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակը, որպեսզի ապրենք ու արարենք մեր հայրենիքում։ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենիքի պաշտպան մարտիկներ, Ձեր կերտած հաղթանակները, Ձեր սխրանքն ու նվիրումը եղել են և կմնան բարձր ու անսակարկելի արժեքներ: Խոնարհվում եմ պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակի առջև: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք հզոր եւ խաղաղ պետություն կառուցելով: Խաղաղությո՛ւն մեր երկրին:
|
|
09.05.24
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍԻ 9—ԻՆ
|
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մայիսի 9-ին համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ այցելել է համայնքային հուշահամալիր ծաղիկներ խոնարհել 1941-1945 թթ.-ի խորհուրդը կրող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել 2-րդ աշխարհամարտում և բոլոր ժամանակներում հայրենիքի համար անմահացած քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք հաղթանակներ կերտած հերոսներին:
|
|
09.05.24
ՄԱՅԻՍԻ 9—ԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում զոհված բյուրեղավանցի հերոսների հիշատակին կառուցված պուրակներ: Ծաղիկներ է խոնարհել հիշատակի խաչքարերին: Հավերժ փա՛ռք մեր անմահներին:
|
|
06.05.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունը սկսեց համայնքապետարանի ղեկավար կազմի, ոլորտային պատասխանատուների, համայնքային կառույցների ղեկավարների հետ։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթվա հանձնարարականների ընթացքն ու հանձնարարվել առաջիկա անելիքները։-հետևել համայնքի գյուղական բնակավայրերի հուշարձանների վերանորոգման աշխատանքներին։-հետևել էլեկտրամատակարարման արդիականացման աշխատանքների նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրվող շինարարության թույլտվություններին՝ յուրաքանչյուր նախագծի տակ ստորագրել։-հետարքրվել Նուռնուս գյուղի դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացնել տեղեկատվություն։-առաջարկություն ...
Մանրամասն |
|
03.05.24
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
|
«Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների սոցիալ-հոգեբանական աջակցության» ծրագիրը Բյուրեղավանում շարունավկեց ևս մի քանի օր։ Ծրագիրն իրականացվում էր Բյուրեղավանի համայնքապետարանի և Կանանց զորեղացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ-ի կողմից։Հանդիպումների ընթացքում համայնքապետարանի սոցիալական աշխատող Աննա Սահրատյանը շահառուների հետ իրականացրեց տարբեր հոգեբանական, թերապևտիկ, խմբային աշխատանքներ։ Մասնակիցները նկարների միջոցով ներկայացրել էին իրանց հոգեվիճակը։ Մասնագետ-հոգեբանի կողմից մեկնաբանվել է տվյալ շահառուի՝ նկարի հեղինակի հուզական վիճակը, վախերը, խնդիրները, բացահայտել նրա ապրումները։ Տարվել են հոգեբական ...
Մանրամասն |
|
02.05.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՆՈՒՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ
|
Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը նշում էր դպրոցի դասատու, կոմպոզիտոր Նունե Մելիքսեթյանի ստեղծագործական երեկոն։ Համերգային երեկոն սպասված ու տպավորիչ էր, որը տեղի ունեցավ Բյուրեղավանի մշակույթի տան դահլիճում։Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրեցին Նունե Մելիքսեթյանի հեղինակային գործերը, որոնք գրվել են աշխատանքային գործունեության տարիներին: Կատարվեց նաև Մայրիկ երգի շնորհանդեսը, խոսք՝ Միքայել Խաչատրյանի: Այսօր էլ Նունե Մելիքսեթյանը շարունակում է ստեղծագործել ու յուրովի ներկայանալ հանրությանը։Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ Նունե Մելիքսեթյանը 2009թ-ից դասավանդում է Բյուրեղավանի արվեստի դպրոցում։ Ստեղծագործում է կամերային, վոկալ, ժողովրդական, օպերա ժանրերում. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |