Հովհաննես Թումանյանի թանգարանը «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի հետ իրականացնում է «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ–փառատոնը:
Եթե ապրում ես Հայաստանի չքնաղ գյուղերից կամ քաղաքներից մեկում, սիրում ես ընկերներիդ հետ գնալ արկածների և բացահայտումների հետևից, ապա այս մրցույթ-փառատոնը քեզ հուշելու է, թե որտեղ են ամենահետաքրքրական և թանկարժեք գանձերը, ինչպես որոնել և բացահայտել դրանք:
Փառատոնի մասնակիցները ստանձնում են հետախույզ-գիտնականի գործառույթ, նրանց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի հուշարձանի հետազոտումը, պահպանումը և հանրայնացումը:
Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
Լավագույն ուսումնասիրությունները կարժանանան դրամական և խրախուսական մրցանակների:
Մրցույթ-փառատոնի ժամկետները՝
Հայտերի ընդունման ժամկետ՝ 07 – 10. 08. 2020թ.
Ուսումնասիրությունների փուլ՝ 07 – 10. 09. 2020թ.
Արդյունքների ներկայացում՝ 10 – 15. 09. 2020թ.
Արդյունքների ամփոփում՝ 09. 2020թ.:
Լրացուցիչ հարցերի համար՝
Առաջնային կապի միջոց՝ competitionfestival@gmail.com
Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝
https://www.facebook.com/groups/YoteSariEtevum/