Հանձնարարվեց.
Վ․ Հայրապետյանին՝ - կազմակերպել համայնքի բազմաբնակարան շենքերի բակերը սառույցից մաքրելու աշխատանքները։
Ն․ Շուշանյանին՝ - սեղմ ժամկետում ավարտել Բյուրեղավան քաղաքի 16 շենքի նկուղային հարկի բնակարանների չափագրման աշխատանքները։
Բ․ Դավթյանին՝ - ներկայացնել Ջրաբեր գյուղում նոր շահագործվող հանքի վերաբերյալ տեղեկատվություն։
Մ․ Կարապետյանին՝ - նյութ հրապարակել թափառող շների ստերջացման ծառայությունների ձեռք բերման պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Դ․ Դանիելյանին՝ - հանձնաժողովի անդամներով պատրաստ լինել շաբաթվա ընթացքում իրականացվելիք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդին, - լուծել Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոցի, Նուռնուս գյուղի 1-ին փողոցի և Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի ու 3-րդ նրբանցքի սալարկման աշխատանքների շինարարության թույլտվության էլեկտրոնային հայտ ներկայացնելու հարցը։ |