01.07.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Բյուրեղավան համայնքի ղեկավարի Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` մասնակցությամբ աշխատակազմի ղեկավար կազմի, ոլորտային պատասխանատուների և ենթակա կառույցների ղեկավարների։Համայնքի ղեկավարին զեկուցվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականների ընթացքն ու կատարված աշխատանքները։ Հակոբ Բալասյանը դիտարկումներ կատարեց համայնքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ և տվեց նոր հանձնարարականներ․-Լինել հետևողական ինքնակամ շինությունների իրականացման, դեպքերի բացահայտման և դրանց հետևանքների վերացման հարցում։-Արագացնել Ջրաբեր բնակավայրում գազատար խողովակի տեղադրման աշխատանքները։-Հրավիրել համապատասխան մասնագետների ուսումնասիրելու մանկապարտեզի շենքի հատակի խոնավանալու պատճառները։Քննարկվեցին ...
Մանրամասն |
|
27.06.24
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
|
Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։Հերթական դասընթացին մասնակցել են Բյուրեղավանի համայնքապետարանի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի աշխատակիցները բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի գլխավորությամբ։Նրանք ձեռք են բերել urban.e-gov.am («E-permits.am»–ի արդիականացված տարբերակ) համակարգով աշխատելու հմտություններ, ինչպես նաև ստացել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ: Դասընթացներն անցկացրել են կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները։Դասընթացները ...
Մանրամասն |
|
26.06.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂ-ից ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
|
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրազեկման արշավը շարունակվում է:ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այցելել էր Բյուրեղավան համայնք:Բյուրեղավանի մշակույթի տանը կայացած հանդիպմանը՝ Բյուրեղավան և Արզնի համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում իրականացվեց ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի իրազեկում:Ներկա էին Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզպետի աշխատակազմի, Բյուրեղավանի և Արզնիի համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ:Հանդիպման ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մանրամասն իրազեկվեցին ...
Մանրամասն |
|
25.06.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։Ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/ ՔԱՅԼ 2․ Ընտրել «Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։ՔԱՅԼ 3։ Առաջարկվող տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այն թիրախային խումբը, որին պատկանում ...
Մանրամասն |
|
24.06.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային շաբաթը Բյուրեղավանի համայնքապետարանում մեկնարկեց խորհրդակցությամբ:Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի, աշխատակազմի ներկայացուցիչների և համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։Քննարկվեցին համայնքային նշանակության մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց համայնքում առկա խնդիրներին և հետագա անելիքներին։Համայնքի ղեկավարը խորհրդակցության ընթացքում համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ քննարկեց քաղաքաշինության, գյուղատնտեսության, աղբահանության, բարեկարգման, ֆինանսական և այլ տարատեսակ հարցեր։Համայնքի ղեկավարը դժգոհեց հողի վարձակալության և աղբահանության վարձավճարների հավաքագրումից, պահանջելով հետևողական ...
Մանրամասն |
|
21.06.24
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
|
Հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր: Oրվա առիթով Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի բուժաշխատողներին։Համայնքի ղեկավարը շնորհավորեց բուժաշխատողներին ու շնորհակալություն հայտնեց նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար։ Նշելով, որ ազգաբնակչությունն արժևորում է բուժաշխատողի աշխատանքը և խորին հարգանքով է վերաբերվում բժշկի մասնագիտությանը:Կարևորեց նաև այն փաստը, որ այսօր համայնքապետարանի աջակցությամբ՝ պետական և այլ ծրագրերի շնորհիվ ստեղծված են լավագույն պայմանները և դա խթանում է համակարգի առաջընթացին ու բնակչության առողջության բարելավմանը։ Պատվոգրերի ...
Մանրամասն |
|
20.06.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ․ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
|
2024 թվականի օգոստոսի 1-ից ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները տրամադրվելու են էլեկտրոնային համակարգի (այսուհետ ՝ համակարգ) միջոցով։Հարկ ենք համարում նշել նաև, որ քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների թվին են պատկանում նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային, տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ), կառուցապատման սխեման, էսքիզային նախագիծը, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցումը, շինարարության կամ քանդման թույլտվությունը, ավարտական ակտը կամ շահագործման թույլտվությունը։Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքաշինական թույլտվությունները էլեկտրոնային տարբերակով տրամադրվելու են urban.e-gov.am ...
Մանրամասն |
|
17.06.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, ոլորտային պատասխանատուների և համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Համայնքի ղեկավարը աշխատակազմին ներկայացրեց նոր աշխատակցին՝ Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանին, ով ՏԻՄ-երում աշխատելու երկար տարիների փորձ ունի և լիարժեք տիրապետում է ոլորտին։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվեց նախորդ շաբաթվա աշխատանքային ընթացքը, առաջիկա անելիքներն ու խնդրահարույց հարցերը։ Հարցերի մանրամասն քննարկումից հետո, տրվեցին աշխատանքային հանձնարարականներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |