11.07.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Մարզադպրոցի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Ժամանակակից լուծումներով և գեղեցիկ ինտերիերով կառույցն արդեն տեսանելի է։Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր այցելել է Բյուրեղավանում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մարզադպրոց։ Համայնքի ղեկավարին ուղեկցում էին համայնքապետարանի «Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի» պետ Տիգրան Հովսեփյանը և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։Հակոբ Բալասյանը շինարարների հետ շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին` ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու ուղղությամբ արել իր դիտարկումները։ Շինարարներից հստակ ...
Մանրամասն |
|
07.07.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար կազմը, համապատասխան մասնագետներն ու համայնքային կառույցների ղեկավարները։ Քննարկվել են համայնքային կառավարման ընթացիկ խնդիրները, ընթացիկ ծրագրերի իրականացման փուլերը, ինչպես նաև մի շարք հարցեր։ Համայնքի ղեկավարը մասնագետներին տվել է նոր հանձնարարականներ ՝ ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացման և աշխատանքների ընթացքը ակտիվացնելու ուղղությամբ:
|
|
07.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են։ Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
05.07.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ բյուրեղավանցիներ, հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը ընդունեց երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, որն ամրագրեց Հայաստանի անկախ պետականության հիմքերը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, սահմանեց ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության զարգացման ուղին:Սահմանադրությունը մեր երկրի պետականության կարևորագույն փաստաթուղթն է, որն ապահովում է օրինականության գերակայությունը, իշխանության ճյուղերի փոխհարաբերությունների հավասարակշռությունը և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:Այս օրը ոչ միայն պատմական նշանակություն ունի, այլ նաև կոչ է՝ շարունակելու կառուցել արդար, ...
Մանրամասն |
|
04.07.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ՈՒ ԲԱՐԵՐԱՐԸ
|
Բյուրեղավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցման շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Այս պահին կատարվում են տարածքի բարեկարգման, գմբեթի տանիքի թիթեղապատման և եկեղեցու խորանի կառուցման աշխատանքները։ Կառուցապատման աշխատանքների ընթացքին հետևել են համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և եկեղեցու բարերար Մխիթար Արոյանը։Շրջայցի ընթացքում երկուստեք քննարկել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Խոսել են նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ հարցերի:«Հուսով եմ՝ եկեղեցին կդառնա մեր համայնքի հոգևոր կյանքի վերածնունդը ...
Մանրամասն |
|
03.07.25
ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
|
Այսօրվանից համայնքում մեկնարկել են ասֆալտապատ տարածքների փոսային նորոգման աշխատանքները։ Գործընթացում ընդգրկված են Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի փողոցները։ Աշխատանքներն ընդգրկում են շուրջ 3000 քմ ասֆալտապատում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 15.319.200 դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։
|
|
01.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ
|
Բյուրեղավան համայնքում ավարտին են մոտենում ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծագրով՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ (համայնք՝ 45%, պետություն՝ 55% ) ճանապարհների սալարկման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա մարտ ամսին։Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համապատասխան բաժնի մասնագետների և վարչական ղեկավարների հետ շրջայց կատարեց Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրեր` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Շրջայցի մեկնարկը տրվեց Ջրաբեր գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքից։ Տարիներ շարունակ ճանապարահատվածը եղել է հողային ծածկույթով։ Այսօր այն հիմնանորոգված և հարմար։ Կատարվել է 348 գծամետր երկարությամբ ճանապարհի ...
Մանրամասն |
|
23.06.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն։ Ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմն ու ոլորտային պատասխանատուները։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք հրատապ և կարևոր հարցեր։ Ներկաները համայնքի ղեկավարին զեկուցեցին նախորդ հանձնարարականների ընթացքը և կատարված աշխատանքները։Անդրադարձ կատարվեց այս պահի ամենակարևոր խնդրին՝ աղբահանության կազմակերպման, քանի որ մեքենան խափանված է և գտնվում է վերանորոգման ընթացքի մեջ; Համայնքի ղեկավարը հանձնարարեց արագացնել խափանված սարքի ձեռքբերման հարցը։Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են համայնքապետարանի կողմից պատվիրվող շինարարությունների մրցութային գործընթացները։ Նախատեսվում է փոսային նորոգման և սուբվենցիոն ծրագրով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |