Հարգելի՛ բնակիչներ, առաջարկում ենք մասնակցել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ուսումնասիրության հարցմանը և ձեր ներդրումն ունենալ Հայաստանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման գործում:
Խնդրում ենք անցնել հղմամբ և լրացնել հարցաշարը:
ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշարը լրացնելը կտևի 5-7 րոպե և հնարավորություն կընձեռի բնակիչների իրական փորձի և կարծիքի հիման վրա մշակել ֆիզիկական ակտիվությունը խթանող ծրագրեր: