19.05.25
ԿԱՅԱՑԱՎ ՋՈՒԼԻԵՏԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
|
Բյուրեղավանի մշակույթի տանը կայացավ վաստակաշատ մանկավարժ, տասնյակ գրքերի հեղինակ Ջուլիետա Ասատրյանի «Մոխիրներից ելած փյունիկ թռչունը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է հայ ժողովրդի քաջարի դուստր Արշալույս Մարդիգանյանի հիշատակին։ Այն գրված է պարզ, հասկանալի, յուրովի մոտեցման առանձնահատկությամբ, սրտի խորը ցավով ու անբնական խաղաղությամբ։ Հեղինակը գիրքը գրել է հույզերով՝ մոխիրներից ելած փյունիկ թռչնին կրկին կյանք հաղորդելու, վերածնելու նպատակով։ Նորընծա գրքի շնորհանդեսը մեկնարկեց արժանապատիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի տերունական աղոթքով։ Այնուհետև գրքի շնորհանդեսի հրավիրյալներին ողջույնի իր խոսքը հղեց տիկին Ասատրյանը։ Ներկայացնելով նաև գրքի ստեղծման և հայոց ցեղասպանությունից ...
Մանրամասն |
|
19.05.25
ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԽՈՏՀՈՒՆՁԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Համայնքի տարածքում բարեկարգման և սանմաքրման աշխատանքներն ամեն օր են։ Բյուրեղավանի համայնքային Բարեկարգում կանաչապատում ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից սանմաքրման և խոտհունձի աշխատանքներ են իրականացնում համայնքի վարչական տարածքի՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ գտնվող «Արձագանք» արձանի շրջակայքում (հանգստյան օրերից հետո արձանի տարածքն ամբողջովին պատված է եղել կենցաղային աղբով)։ Բյուրեղավան քաղաքի փողոցների մայթերի եզրաքարերը բարեկարգվել և մաքրվել են մոլախոտերից։ Քաղաքային հուշակոթողի տարածքի նորատունկ ծառերն ամենօրյա հոգածության ներքո են։
|
|
16.05.25
ՆՈՒՌՆՈՒՍԻ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՋՐԱՓՈՍԸ ՄԱՔՐՎԵԼ Է
|
Նուռնուս գյուղի Ամառանոցային թաղամաս մուտք գործող ճանապարհին առաջացած ջրափոսը պատուհաս է դարձել վարորդների համար: Անձրևների ժամանակ այդ հատվածում մեծ ջրափոս է գոյանում և փոսից առատորեն ջուր է արտահոսում, ինչը վարորդների համար ճանապարհն անանցանելի է դարձնում: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մայիսի 12-ի աշխատանքային խորհրդակցության ընթացքում Նուռնուսի վարչական ղեկավարին հանձնարարեց զբաղվել ջրափոսը վերացնելու խնդրով: Այսօր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանի անմիջական մասնակցությամբ և վարչական ղեկավար Աղվան Հարությունյանի հետևողական աշխատանքի արդյունքում, համապատասխան տեխնիկայի միջոցով ջրափոսը մաքրվեց:
|
|
15.05.25
ՍԱԼԱՐԿԱՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ Է ՀԵՏԵՎԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
|
Համայնքում սալարկման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր՝ մայիսի 15-ին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանի, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի, ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց կատարեց Նուռնուս գյուղի 1-ին փողոց և Բյուրեղավան քաղաքի Սարալանջ թաղամասի 3-րդ փողոց։ Հետևեցին սուբվենցիոն ծրագրով իրականացվող սալարկման աշխատանքների ընթացքին։ Համայնքի ղեկավարը պահանջեց աշխատանքի ընթացքում վնասված քարերը փոխարինել նորերով։ Լսեց շինարարներին, վերջիններիս հետ քննարկեց աշխատանքային պրոցեսում առաջ եկած խնդիրներն, արեց իր դիտարկումները, տվեց ...
Մանրամասն |
|
14.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավան համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 16-ին ծառայություններ կմատուցվեն Բյուրեղավան համայնքում։Մայիսի 16-ինժամը 11։00-16։00Բյուրեղավան համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, վարչական շենք թիվ 1, համայնքապետարանի հարևանությամբ)։Մայիսի 23-ին կիրականացվեն մայիսի 16-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ...
Մանրամասն |
|
14.05.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ 19 և 21 ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԶՐՈՒՑԱՐԱՆ, ԲԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱ ԷՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
|
Բնակիչների նախաձեռնողականությունն անչափ կարևոր է համայնքի զարգացման գործում։ Դրա վառ ապացույցը Բյուրեղավան քաղաքի 19 և 21 շենքերի բակում տեղադրված նոր զրուցարանն է՝ գեղեցիկ լուծումներով, բարեկարգ տարածքով և նոր կառուցված ցայտաղբյուրով։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրված էր զրուցարան-տաղավարի բացման արարողությանը։ Արարողությանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր, զրուցարան տեղադրելու նախաձեռնության հեղինակներն ու 19, 21 շենքերի բնակիչները։ Զրուցարան տեղադրելու գաղափարը Ռուդիկ Սարգսյանինն է, ով 30 տարի բնակվել է արտերկրում և այսօր վերադարձել է հայրենի բնակավայր: Ռուդիկն իր մտահաղացումն իրագործել է հոր ընկերների որդիների հետ համատեղ։ Սաշա Եղիազարյան, Միշա ...
Մանրամասն |
|
13.05.25
«THE LEADER» ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻՆ, ՏԻՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՎԱՍՏԱԿ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ
ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը- հանրային կարծիքի ուսումնասիրման և գնահատման արդյունքում «Վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող«The Leader»մրցանակաբաշխության շրջանակներում-ճանաչվել է «ՏԻՄ ոլորտում երկարամյա վաստակ և ներդրում» անվանակարգի մրցանակակիր…- Այս բարձր գնահատանքը վկայում է համայնքի ղեկավարի անձնվիրաբար մոտեցման ու սիրո մասին ...-Գործունեության բեղուն տարիներ, առաջընթաց ապահովող բազմաթիվ ծրագրեր․..-ճիշտ կառավարում ու աննկուն կամք․․․- համայնքում շարունակական վերելք է ապրում քաղաքաշինությունը, առողջապահությունը, կրթությունը, սպորտը, մշակույթը, հոգևոր կյանքը...- համայնքում կյանքի որակը բարձր ցուցանիշ է, քանզի բոլոր աշխատանքները միտված ...
Մանրամասն |
|
12.05.25
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Բյուրեղավանի համայնքապետարանում այսօր կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում առանձին ոլորտների պատասխանատուները համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին են զեկուցել նախորդ շաբաթվա կատարված աշխատանքների մասին:Համայնքի ղեկավարն անդրադաձել է աղբահանության խնդրին հիմնականում՝ շինաղբի տեղափոխման աղբավայր, հանձնարարել վերանայել ավագանու որոշումը համապատասխան հարցի վերաբերյալ։ Ինքնակամ շինությունների հետ կապված պատասխանատուներին հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունը: Նուռնուսի վարչական ղեկավարին հանձնարարվել է դեպի Ամառանոցային թաղամաս տանող ճանապարհի վրա անձրևաջրերից գոյացած ջրափոսի հարցը լուծել։Խորհրդակցության ընթացքում քննարկել են նաև այլ հարցեր:Աշխատանքային խորհրդակցության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |